

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների քաղաքացի Այշենուր Էյգի Էզգինը Հորդանան գետի արեւմտյան ափին, որ գտնվում է Պաղեստինի ինքնավարության հսկողության ներքո, իսրայելցի զինվորականների կողմից իրականացված հատուկ գործողության ժամանակ սպանվել է:
Տեղեկությունը հաստատել է Սպիտակ տան անվտանգության հարցերով խոսնակ Ջոն Քիրբին: Նա ասել է, որ Վաշինգտոնը բանակցություններ է վարում Իսրայելի կառավարության հետ՝ պարզելու «ամերիկացի կնոջ սպանության հանգամանքները»:
Քիրբին լրագրողներին հորդորել է հաղաժամ եզրահանգումներ չանել: Գազայի հատվածում մարտերին զուգահեռ՝ վերջին երկու շաբաթներին Իսրայելը լայնածավալ համաահաբեկչական գործողություններ է իրականացնում նաեւ Պաղեստինի ինքնավարության հսկողության ներքո տարածքներում:
Այդ կապակցությամբ լարված են Իսրայելի եւ Հորդանանի թագավորության հարաբերությունները: Երկու երկրների միջեւ սահմանային բոլոր անցակատերը փակ են: Ի՞նչ նպատակով, ո՞ր երկրից եւ ե՞րբ է Այշենուրր Էզգինը հայտնվել Հորդանան գետի ափին եւ ինչո՞վ է զբաղվել՝ մանրամասնություններ հայտնի չեն:
Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…
Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…
Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…
«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…
«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…