Լրահոս 24/7

Ռուսաստանում «աննախադեպ համերաշխ են» Սեպտեմբերի 3-ին ՌԴ Կրասնոդարի երկրամասի. Աթանեսյան

Անապա քաղաքի սրճարաններից մեկում երկու չեչեն երիտասարդներ փորձել են «ծանոթանալ ռուս աղջիկների» հետ: Վերջիններս «միասին զվարճանալու առաջարկությունը» մերժել են, ինչց հետո չեչեն երիտասարդները բռնություն են գործադրել, միջամտել են սրճարանում գտնվող տեղացիներ: Ոստիկանությունը չեչեն երիտասարդներին բերման է ենթարկել, նախնական քննությունը պարզել է, որ նրանք ծեծկռտուք են հրահրել, վիրավորել են ռուս աղջիկներին, նյութական վնաս պատճառել սրճարանատիրոջը: Միջադեպի հետեւանքով մի քանի հոգի մարմնական վնասվածքներ է ստացել, հարուցվել է քրեական գործ:

Չեչենների նկատմամբ խափաանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Թվում է՝ արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, ցանկացած երկրում նման միջադեպեր լինում են: Բայց Չեչնիայի հատուկ նշանակության «Ահմատ» զորախմբի հրամանատար Ապտի Ալուիդինովը հայտարարել է, որ չեչեն երիտասարդները ոչ մի մեղք չունեն, ռուս աղջիկներն «անպատվել են նրանց ազգային ինքնությունը»:

Ալուիդինովը բացի «Ահմատ» զորախմբի հրամանատար լինելուց զբաղեցնում է ՌԴ պաշտպանության նախարարության Ռազմա-հայրենասիրական հարցերով գլխավոր վարչության պետի պաշտոնը, ԶՈՒ գեներալ-մայոր է: Կենցաղային միջադեպի վերաբերյալ նրա քաղաքական հայտարարությունը վկայում է, որ «հանրային համերաշխության» մասին Ռուսաստանի պետական քարոզչությունը շատ քիչ կապ ունի իրականության հետ:

Ալոիիդինովի հայտարարությանն անդրադարձել է ռուս զինվորական լրագրող Կոտենոկը եւ նրան քննադատել միակողմանի դիրքորոշման համար: Հասկանալի է, որ զինվորական թղթակիցը չէր կարող իրեն թույլ տալ հանդես գալու ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի քննադատությամբ, նա, ամենայն հավանականությամբ, ուղղորդված է նույն գերատեսչությունից: Իսկ դա ակնհայտ վկայություն է, որ Ռուսաստանի նույնիսկ վերնախավում համերաշխություն չկա: Ուկրաինական պատերազմը շարունակվում է, լինելու են չափազանց սկանդալային բացահայտումներ։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

18 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

34 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

51 minutes ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

1 hour ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

1 hour ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

2 hours ago