Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսի հետ:
Նախարարի տեղակալը կարևորել է ԵՄ դերը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և իրավունքի գերակայության ապահովման գործում՝ առանձնահատուկ ընդգծելով ԵՄ պատվիրակության և արդարադատության նախարարության սերտ համագործակցության կարևորությունը։
Հանդիպմանը քննարկվել է TAIEX գործիքի շրջանակում դատավորների և դատախազների կարիերայի համալիր գնահատման միջոցառումը, որի համատեքստում 2024թ. հոկտեմբերին կազմակերպվելու են հանդիպումներ միջազգային փորձագետների և ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչների միջև։
Միաժամանակ, նախարարի տեղակալն ընդգծել է անձնական տվյալների պաշտպանությանն ուղղված նախագծի իրականացման կարևորությունը և բարձր է գնահատել այս ուղղությամբ ԵՄ-ի կողմից ցուցաբերված շարունակական աջակցությունը:
Կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, ինչպիսիք են էլեկտրոնային արդարադատության համակարգին առնչվող զարգացումները և ԵՄ բյուջետային աջակցության երկրորդ փուլի իրականացումը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքներն արդարադատության ոլորտի բարեփոխումների համատեքստում:
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…