Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 11-ի նիստին առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեցին մի շարք նախագծեր, վավերացվեցին մի շարք համաձայնագրեր:
Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում է «Պետական նպաստների մասին» և հարակից մյուս օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող նախագիծը, որի նպատակն է ընտանեկան և սոցիալական նպաստների փոխարեն ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ և սահմանել, որ դրա իրավունքն ունի Կառավարության սահմանված գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված այն ընտանիքը, որի անդամի ամսական եկամուտի չափը ցածր է անապահովության սահմանային շեմից:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված նախագծերի թվում է «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ամուսնության տարիքային նվազագույն շեմ սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների:
Նշենք, որ ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ ամուսնության տարիքը 18 տարեկանն է, սակայն որոշ բացառությունների դեպքում անձը կարող է ամուսնանալ նաև 17 և 16 տարեկաններում:
Վավերացված համաձայնագրերի թվում է ««Մտավոր սեփականության իրավունքների՝ առևտրին առնչվող հայեցակետերի մասին» համաձայնագիրը փոփոխող արձանագրության վավերացման մասին» հարցը:
«Համաձայնագիրը քիչ զարգացած և զարգացող երկրների վրա է տարածվում, և այն դեպքում, երբ այդ երկրներն առնչվում են արտակարգ իրավիճակների, և իրենց արտադրական հնարավորությունները հնարավորություն չեն տալիս, որ, օրինակ, համաճարակային իրավիճակից բխող դեղեր արտադրեն և սպասարկեն ազգաբնակչությանը, այդ ԱՀԿ անդամ երկիրը հնարավորություն է ունենում դիմել մեկ այլ ԱՀԿ անդամ երկրի, իսկ այդ երկիրը (մենք խոսում ենք թանկարժեք դեղամիջոցների մասին) հարկադրական լիցենզիա է տրամադրում իր երկրի որևէ արտադրական հնարավորություն ունեցող ընկերությանը, որը պետք է արտադրի այդ դեղերը և տրամադրի դիմող երկրին»,- համաձայնագիրը ներկայացնելիս ասել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը:
Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 9-ին մեկնարկած նիստաշրջանն ավարտվեց, օրակարգն սպառվեց: Ժամը 16:30-ին կլինի Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան:
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…