Լրահոս 24/7

Պուտինի Թուրքիա այցը հետաձգվում է. Աթանեսյան

Թուրքական մամուլի տեղեկությունը, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը հոկտեմբերի առաջին օրերին կայցելի Անկարա, չի հաստատվում:

Տեղեկատվության աղբյուրը Թուրքիայի նախագահի աշխատակազմի անանուն աղբյուրն է, որ նաեւ բացահայտել է պատճառը: Ըստ իրավիճակին լավատեղյակ պաշտոնյայի՝ այցի հետաձգման պատճառը «տեխնիկական-արարողակարգային է»: Ռուսաստանի նախագահի աշխատակազմից նախապայման է դրվել, որ Պուտինի Թուրքիա թռիչքի ամբողջ ճանապարհին նրան պետք է ուղեկցեն ռազմա-տիեզերական ուժերի կործանիչները:

Մոսկվան այդ պահանջը հիմնավորել է թռիչքային երթուղու «վտանգավորությամբ»:

Պարզ ասած, Ռուսաստանի նախագահի անվտանգության ծառայությունը զգուշանում է, որ նրա ինքնաթիռը «կարող է ենթարկվել ուկրաինական կողմի հարձակմանը»: Ըստ աղբյուրի, Թուրքիան առաջարկել է Պուտինի ինքնաթիռին ընդառաջ իր կործանիչներն ուղարկել, բայց Մոսկվան պնդել է, որ ռուսական կործանիչները պետք է մինչեւ վայրէջքի պահ ուղեկցեն նախագահական թիվ մեկ բորտը:

Բայց այդ՝ Պուտինը հրաժարվել է կեցավայր ընտրել Անկարայի ամենաշքեղ երեք հյուրանոցներից մեկը, քանի որ դրանք ամերիկյան են: Այդ զգուշավորթյունը պայմանավորված է գաղտնալսման կասկածանքով: ՌԴ նախագահի աշխատակազմից առաջարկել են, որ Անկարայում մեկ գիշերվա համար Պուտինին հատկացվի Թուրքիայի նախագահի հյուրատունը: Քննարկումները շարունակվում են, բայց թուրք պաշտոնյան վստահ չէ, թե ռուսական կործանիչների մուտքը կարտոնվի, քանի որ դրա համար «հարկ կլինի մի քանի ժամով անջատել ՀՕՊ համակարգը, որ ՆԱՏՕ-ի հետ միասնական է»: Պուտինի Թուրքիա այցը քննարկվում է արդեն մեկ տարի:

Վերջին անգամ նա Անկարա է այցելել 2014 թվականին եւ, ըստ երեւույթին, մտադիր է Թուրքիայի նախագահի հետ հանդիպել Կազանում գումարվելիք ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի շրջանակներում: Ցանկության դեպքում Պուտինը կարող է Անկարա մեկնել անվտանգ երթուղով՝ օգտագործելով Ադրբեջանի եւ Իրանի օդային տարածքը:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

8 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

9 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

9 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

9 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

9 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

9 hours ago