

Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Սերբիայի Ազգային ժողովի փոխնախագահ Էդին Դերլեքի գլխավորած պատվիրակության հետ սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ Հայաստան-Սերբիա բարեկամական խմբի անդամ Միքայել Թումասյանը, ինչպես նաեւ Սերբիայի Սկուպշչինայի պատգամավոր, Միջխորհրդարանական միությունում Սերբիայի Հանրապետության մշտական պատվիրակության անդամ Իվանա Ստամատովիչը եւ ՀՀ-ում Սերբիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տատյան Պանայոտովիչ Ցվետկովիչը:
Ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Սերբիան ունեն պատմական կապեր, իսկ ժողովուրդները՝ ջերմ բարեկամական հարաբերություններ:
Կարեւորելով Սերբիայի հետ համագործակցության շարունակական եւ արդյունավետ զարգացումը՝ ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ մի շարք ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջության փոխգործակցությունն ավելի խորացնելու մեծ ներուժ կա: Այս համատեքստում կողմերը կարեւորել են երկու երկրների միջեւ ուղիղ չվերթների իրականացման անհրաժեշտությունը՝ հատկապես հաշվի առնելով Սերբիայի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունենալու հանգամանքը:
«Ուրախ ենք, որ Հայաստանում ենք եւ մասնակցում ենք համաժողովի աշխատանքներին: Կարեւորում ենք Սերբիա-Հայաստան միջխորհրդարանական գործակցության խորացումը: Այս հարցում նշանակալի է բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը»,- ընդգծել է Էդին Դերլեքը: Նա եւս խոսել է մի շարք բնագավառներում առկա ներուժի օգտագործման հնարավորությունների մասին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում երկկողմ համագործակցության կարեւորությանը:
Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ առաջիկա օրերին պատվիրակության անդամներն արդյունավետ հանդիպումներ եւ քննարկումներ կունենան:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…