

Հանրապետության տարածքում փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին, 11-ի գիշերը շրջանների զգալի մասում, 11-ի ցերեկը, 12-14-ը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում են նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 9-ի ցերեկը, 10-14-ը առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Փետրվարի 10-11-ը առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-10-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-8 աստիճանով, 12-14-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևանում փետրվարի 9-ի ցերեկը, 10-12-ին, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, գիշերային ժամերին քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրև։ Փետրվարրի 10-11-ը առավոտյան ժամերին սպասվում է նաև մառախուղ։ Փետրվարի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…
Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…
ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…
Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…