Լրահոս 24/7

Այլևս չեմ բանավիճելու Հարիսի հետ, քանի որ հաղթել եմ նրան․ Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այլևս չի բանավիճելու փոխնախագահ, դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսի հետ:

«Երբ բռնցքամարտիկը պարտվում է, նրա առաջին ցանկությունը ռևանշն է: Իսկ հարցումները հստակ ցույց են տալիս, որ ես հաղթել եմ Հարիսին»,- գրել է Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում:

Նա Հարիսին արմատական ձախ դեմոկրատ է անվանել և հերթական անգամ մեղադրել փոխնախագահին և նախագահ Բայդենին՝ երկրում միգրացիոն ճգնաժամի համար:

Թրամփ-Հարիս վերջին բանավեճը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին ABC News-ի եթերում: Ակնկալվում էր, որ թեկնածուները կհանդիպեն ևս մեկ անգամ՝ Fox News-ի տաղավարում:

CNN-ի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ բանավեճը դիտած քաղաքացիների 63 %-ը հաղթող է համարել Հարիսին: Մինչև բանավեճը տոկոսային հարաբերակցությունը 50-50 է եղել:

Ըստ The New York Times-ի՝ Թրամփի դաշնակիցները ևս կարծում են, որ նա ավելի վատ է ելույթ ունեցել բանավեճում:

Reuters-ի տվյալով էլ՝ ԱՄՆ-ում նոյեմբերին նախատեսված նախագահի ընտրությանը քվեարկողների 47 %-ը ցանկանում է ձայնը տալ Հարիսին, իսկ 42 %-ը՝ Թրամփին:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

11 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

11 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

11 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

11 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

11 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

12 hours ago