Լրահոս 24/7

Բաքվի դատարանի փորձությունը

Բաքվի Նասիմիի շրջանային դատարանը սեպտեմբերի 19-ին կսկսի Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի դեմ քրեական գործի քննությունը:

Քերիմլին մեղադրվում է ԱԺՃ նախկին անդամ Այդին Ալիեւի արժանապատվությունը վիրավորել է մեջ:

Ադրբեջանում այդ հոդվածը Քրեական օրենսգրքից չի հանվել, թեեւ Եվրոպայի խորհրդին անդամակցության պարտավորություններց մեկն էլ զրպարտության ապաքրեականացումն է: Քերիմլին կոնկրետ մեղադրվում է նրանում, որ Այդին Ալիեւին անվանել է «իշխանության հետ համագործակցող եւ ԱԺՃ-ի քաղաքական գծից շեղված»:

Ալիեւը դատական հայցում նշել է, որ «իշխանության հետ համագործակցող» բնորոշումը «զրպարտություն է եւ վիրավորում է» իր արժանապատվությունը: Դատարանի նախապատրաստական նիստի օրը Քերիմլին հարյուրավոր համակիրների առջեւ ելույթ է ունեցել եւ ասել, որ այդ գործը «փորձություն է դատարանի եւ իշխանությունների համար»:

Նա հայտարարել է, որ պատրաստ է ամենախիստ պատիժը կրել, եթե դատարանը վճռի, որ Ադրբեջանում իշխանության հետ համագործակցությունը վիրավորում է անձի արժանապատվությունը:

ԱԺՃ առաջնորդը բերել է նախագահական արտահերթ ընտրությունների օրինակը: Պաշտոնական տվյալներով Իլհամ Ալիեւի օգտին քվեարկել է ընտրությունների մասնակիցների 94 տոկոսը եւ հարցրել.

«Նրանց համար վիրավորակա՞ն կլինի, եթե ասվի, որ իշխանության կողմնակիցներ են»:

Ըստ էության, Քերիմլին քաղաքական մարտահրավեր է նետել Իլհամ Ալիեւին: Գործի քննությունը ցույց կտա, թե ի՞նչ հրահանգ է ստացել դատավորը:

Եթե Քերիմլիի նկատմամբ մեղադրական վճիռ կայացվի, ապա գործնականում կնշանակի, որ Ադրբեջանում իշխանության հետ համագործակցությունն իրոք վիրավորական եւ անպատվաբեր է: Այդ դեպքում թե նախագահի, թե խորհրդարանական ընտրությունների արդյունքները կհամարվեն իշխանության կողմից քաղաքացիների նկատմամբ գործադրված բռնությունների, ոչ թե նրանց ազատ կամարտահայտության արդյունք:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել Միխայիլ Գալուստյանի նկատմամբ

Ռուս հումորիստ Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Եվրամիության կողմից սահմանված նոր պատժամիջոցների ցանկում: Թարմացված ցուցակը հրապարակվել…

4 minutes ago

19 պարեկի մեղադրանք է ներկայացվել

ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն…

23 minutes ago

Դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝…

45 minutes ago

Թուրքիան կշարունակի անվտանգություն ապահովել Սև ծովում․ Ֆիդան

Թուրքիան մտադիր է շարունակել աշխատանքը Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման հարցերով։ Այս մասին Անկարայում Ռուսաստանի…

1 hour ago

Չինաստանի և ՌԴ-ի հարաբերություններն ուղղված չեն երրորդ կողմի դեմ

Չինաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ և ենթակա չեն արտաքին ազդեցության․…

1 hour ago

Մեծապես կարևորում ենք Էստոնիայի հետ հարաբերությունների զարգացումը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կրիստեն Միհալին ազգային տոնի՝ Անկախության…

2 hours ago