Լրահոս 24/7

Ալևիը «սուվերեն թվաբանություն» է կիրառում

Համաշխարհային տնտեսական եւ բանկային հաստատությունների հետազոտություններով ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանի ՀՆԱ-ն աճել է ընդամենը 0,8 տոկոսով:

Ադրբեջանի Պետական վիճակագրական վարչության տվյալներով, մինչդեռ, ՀՆԱ-ի «իրական աճը նույն ժամակահատվածում կազմել է 4,5 տոկոս»: Բաքվի «Թուրան» գործակալության տնտեսագիտական վերլուծաբանները պաշտոնական տեղեկությունը համարում են «ակնհայտորեն ոչ հավաստի»:

Նրանք որպես հիմնավորում վկայակոչում են ֆինանսների նախարարության պետական եկամուտների վարչության հրապարակած տեղեկությունը, ըստ որի 2024թ. հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանի հարկային եկամուտներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 7 տոկոսով:

Փորձագետներն արդարացիորեն նշում են, որ ՀՆԱ-ն մակրոտնտեսական աճի ցուցանիշ է, եւ եթե նրա 4,5 տոկոսի աճն իրական լիներ, ապա հարկային եկամուտները 7 տոկոսով չէին կրճատվի:

Իսկ եթե ՀՆԱ-ի աճն իրական է, բայց հարկային մուտքերը ոչ միայն բյուջեով սահմանված չափերի չեն հասել, այլ զգալիորեն կրճատվել են, ապա պետք է ընդունել, որ Ադրբեջանում ստվերային տնտեսություն է, կան արտոնյալ գործարարներ, որ շահույթ են ստանում, բայց պետական հարկերը չեն մուծում:

Ըստ երեւույթին, երկրորդ տարբերակի հավանականությունը նվազ է: Վիճակագրությունն արձանագրել է նավթի արդյունահանման ծավալների շատ զգալի կրճատում, իսկ Ադրբեջանի տնտեսությունը «նստած է նավթա-գազային ասեղի վրա»: Իրականությունը, սակայն, որեւէ կապ չունի պաշտոնական վիճակագրության հետ:

Ալիեւն առաջնորդվում է «սուվերեն թվաբանության» սկզբունքով, եւ բոլորը պարտավոր են դա ընդունել իբրեւ ճշմարտություն: Իսկ ով չի հավատում եւ, մանավանդ, այդ մասին բարձրաձայնում է, իսկույն հայտնվում է բանտում:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

4 minutes ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

29 minutes ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

39 minutes ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

60 minutes ago

2486 քաղաքացի ստացել է 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…

1 hour ago

Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան…

2 hours ago