Լրահոս 24/7

Պուտինը շրջանցե՞լ է գլխավոր հարցը

Սանկտ-Պետերբուրգի իր նստավայրում ՌԴ նախագահ Պուտինը ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ահմադիանին:

ՌԻԱ-Նովոստին հայտնում է, որ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը խոսել է Իրանի հետ հարաբերությունների կարեւորությունից:

Նա իրանցի պաշտոնյային խնդրել է ողջույնների փոխանցել ԻՀ Գերագույն հոգեւոր առաջնորդ Խամենեիին, հավաստիացրել, որ Մոսկվան հարաբերություններ զարգացնելու մտադրություն ունի նախագահ Փեզեշքիանի կառավարության հետ: Ռուսաստանի նախագահը հատուկ ընդգծել է «Հյուսիս-հարավ» միջազգային հաղորդակցության նշանակությունը:

Խոսքն Ադրբեջանի տարածքով Ռուսաստան-Իրան երկաթուղային հաղորդուղու մասին է, որ Սանկտ-Պետերբուրգը պետք է կապի Պարսից ծոցի նավանահնագիստներին, այնուհետեւ՝ Հնդկաստանին:

Այդ նախագիծն ամբողջացնելու համար Իրանում պետք է կառուցվի 162կմ. երկարության երկաթգիծ, որի մեկնարկը դեռեւս չի տրվել, թեեւ Ռուսաստանն Իրանին մոտ չորս միլիարդ եվրո արտոնյալ վարկ է տրամադրել: Վերջին մի քանի օրերին Իրանը Ռուսաստանի հասցեին մի քանի կոշտ հայտարարություն է արել՝ կապված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ:

Վլադիմիր Պուտինի եւ Ահմադիանի հանդիպմանն, ամենայն հավանականությամբ, այդ խնդիրը նույնպես քննարկվել է, բայց Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունը, կարծես, այն շրջանցել է:

Կարելի է ենթադրել, որ տեսակետների համաձայնեցում տեղի չի ունեցել կամ ձեռք է բերվել այնպիսի պայմանավորվածություն, որ դեռեւս հրապարակման ենթակա չէ: Իրանը եւ Ռուսաստանը գտնվում են համապարփակ համագործակցության մասին պայմանագրի ստորագրումից «մեկ քայլ հեռավորության վրա»: Այս իրավիճակում ցանկացած անզգույշ հայտարարություն կարող է վճռորոշ լինել:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

2 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

3 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

3 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

3 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

3 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

4 hours ago