Գլխավոր
22.11.2019

Քաղաքական օրակարգի բացակայության հետևանքները

Քաղաքական օրակարգի բացակայության հետևանքները

 

Հեղափոխությունները այնպիսի երևույթներ են, որոնք իրենց առարկայական ազդեցությունն են թողել ոչ միայն ինչ-որ երկրի զարգացման ընթացքի, այլև համաշխարհային պատմության ընթացքի վրա: Տարբեր է լինում հեղափոխությունների գործիքակազմը, սակայն կա մեկ բան, որը հատուկ է բոլոր հեղափոխություններին: Այն հեղափոխությունը, որը արվում է կիսատ, ժամանակի ընթացքում մսխվում է դրա ողջ ռեսուրսը: Այլ կերպ ասած՝ տեղի չի ունենում հեղափոխության կապիտալիզացիա, և երկրի հասարակական-քաղաքական կյանքը գնում է դեպի ճահճացում:

Հեղափոխության կապիտալիզացիան իրականացվում է իշխանության եկած ուժի կողմից քաղաքական ռեալ օրակարգի սահմաններում: Հայաստանյան իրականության համատեքստում՝ 2018թ. Թավշյա հեղափոխության կապիտալիզացիան տեղի է ունենում շատ դանդաղ: Ակնհայտ է մեկ բան՝ ռեֆորմների գործընթացները չափից շատ դանդաղ են: Ընդ որում, այս համատեքստում կան ոլորտներ, որտեղ ժամանակը չի սպասելու: Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը վերը նշվածի վառ ապացույցն է: Իշխանությունները պետք է հասկանան, որ դանդաղելը բերելու է հասարակության շրջանում մի նոր հիասթափության ալիքի:

Ներկայումս ներհայաստանյան հասարակական կյանքը ամբողջովին գնում է խրամատավորման ճանապարհով: Չկա կառուցողական իրական ընդդիմություն: Ընդդիմադիր դաշտը ամբողջովին վերահսկվում է նախկին հանցագործ ռևանշիստների և նրանց հարող շրջանակների կողմից: Թվում է, թե սա իշխանությանը ձեռնտու տարբերակ է՝ այն համատեքստից ելնելով,  որ ինչքան էլ իշխանությունները դանդաղեն կամ ոչ պրոֆեսիոնալիզմ դրսևորեն, ապա միևնույնն է, հասարակությունը երբեք քայլ չի կատարի դեպի նախկինները:  Թվացյալ այս գայթակղիչ իրավիճակը իշխանության համար իրականում մեծ խայծ է, որովհետև հիասթափված հասարակությունը անհրաժեշտ ֆորսմաժորային իրավիճակներում այլևս չի կարող քաղաքականապես ակտիվ աջակցություն ցուցաբերել գործող իշխանությանը , որին այնքան ձգտում են նախկին հանցավոր համակարգի տարրերը:

Ընդ որում, ակնհայտ է մի բան, որ նրանք կարողացան իշխանություններին շեղել ռեֆորմներից և ամենակարևորը՝ հանրությանը ապագայի տեսլական մատուցելուց՝ գործընթացների ողջ տրամաբանությունը տեղափոխելով անցյալի և ներկայի բախման: Ձգձգվող, մաշեցնող մի գործընթաց, որն ուղղակիորեն ձեռնտու է նախկին հանցագործներին: Ճահճացման այս փուլը, որը արդյունք է իշխանությունների կողմից տեսլականների չներկայացման, որևէ լավ բան չի խոստանում նաև հենց իշխանություններին: Այո անցյալին պետք է վերջնականապես  մերժել,  սակայն դա չպետք է տեղի ունենա ապագայի տեսլականներին հաշվին: Միայն իրական քաղաքական օրակարգի առկայության պայմաններում է հնարավոր ունենալ և իրականություն դարձնել ապագայի տեսլական ասվածը: Եվ հենց ապագայի տեսլականն է, որը վերջնականապես կթաղի անցյալը իր բոլոր բացասական մնացորդներով: Ներկայումս իշխանությունները շատ քիչ ժամանակ ունեն, որպեսզի ձևավորեն ռեալ քաղաքական օրակարգ: Միայն այդ կերպ հնարավոր կլինի հանրության շրջանում պահել օրըստօրե նվազող վստահությունը: Քաղաքական օրակարգ, որը ասելիք կպարունակի իր մեջ և կհամախմբի հասարակական-քաղաքական դաշտի բոլոր այն սուբյեկտներին, ովքեր կապ չունեն նախկին հանցագործների և նրանց շրջանակների հետ, և որ ամենակարևորն է, ովքեր իրենց ներդրումն են պատրաստ ունենալ այս ճգնաժամից դուրս գալու համատեքստում:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է