Լրահոս 24/7
13.09.2024

Ֆրանսիան դատապարտում է, իսկ պատասխան քայլեր կանի՞. Աթանեսյան

Ֆրանսիան դատապարտում է, իսկ պատասխան քայլեր կանի՞. Աթանեսյան

Ֆրանսիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է իր քաղաքացի Թեո Կլերկ Հյուգոյի նկատմամբ ադրբեջանական դատարանի կայացրած կամայական եւ ակնհայտ խտրական վճիռը:

Թեո Կլերկ Հյուգոն Բաքվի մետրոպոլիտենի գնացքի արտաքին պատերին ֆլոմաստերով գրություններ թողնելու համար դատապարտվել է երեք տարվա ազատազրկման: Ընդ որում, այս տարվա մարտ ամսին նա ձերբակալվել էր Նոր Զելանդիայի եւ Աստրալիայի քաղաքացիների հետ: Դատարանը կալանքի որոշում է կայացրել միայն Ֆրանսիայի քաղաքացու նկատմամբ: Մյուս երկու օտարերկրացիները դատարանի կողմից ենթարկվել են տուգանքի՝ յուրաքանչյուրը 3 500 եվրոյի չափով: Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Ադրբեջանի նկատմամբ պատասխան քայլերի մասին, բայց դա, ամենայն հավանականությամբ, չի նշանակում, թե պաշտոնական Փարիզը Բաքվի բացահայտ թշնամական վերաբերմունքը կթողնի անհետեւանք:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պահանջել է, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները վերականգնվեն, միայն դրանից հետո եվրոպացի պատգամավորների մուտքի արգելքը կվերացվի:

Նրան շատ կոշտ պատասխանել է ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբը. «Ես չգիտեմ, թե Ադրբեջանի նախագահին ով է խորհուրդներ տալիս, բայց ԵԽԽՎ հետ պահանջների լեզվով չեն խոսում: Ադրբեջանը պետք է կատարի Եվրոպայի խորհրդի անդամի իր պարտավորությունները»: Բաքվում Կլիմայի հարցերով խորհրդաժողովին ընդառաջ միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները բոլոր երկրների առաջնորդներին կոչ են արել, որպեսզի պահանջեն Ադրբեջանի բանտերում պահվող բոլոր քաղհալածյալների ազատ արձակումը: Պաշտոնական Փարիզի առաջին պատասխանը հայտնի է. Le Figaron, հղում անելով Ելիսեյան պալատի աղբյուրներին, գրել է, որ նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերին կայանալիք Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի միջազգային խորհրդաժողովին չի մասնակցի:

Ի՞նչ մակարդակով Փարիզը ներկա կգտնվի Բաքվի այդ միջոցառմանը՝ հայտնի չէ:

Լրահոս
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
20:43
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը