Լրահոս 24/7
13.09.2024

Փողը եւ պատասխանատվությունը՝ Երեւանին, հաճույք վայելելու իրավունքը՝ մեզ. Աթանեսյան

Փողը եւ պատասխանատվությունը՝ Երեւանին, հաճույք վայելելու իրավունքը՝ մեզ. Աթանեսյան

Վերջին օրերին Ստեփանակերտի քվազիքաղաքական խմբավորումը Հայաստանի իշխանություններից պահանջում է, որ Ադրբեջանի հետ բանակցությունների առանձին «բլոկ բացի» եւ քննարկի ԼՂՀ գերեվարված նախկին նախագահների, մյուս պաշտոնյաների հայրենադարձության, ինչպես նաեւ հայրենիք վերադառնալու՝ արցախահայության իրավունքի հետ կապված հարցերը: Դեռեւս փաստացի գոյություն ունեցող՝ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար Բաղունցն էլ հայտարարել է, որ «ընդունում են Հայաստանի իշխանությունների նետած ձեռնոցը եւ պատրաստ են դիմակայել ցանկացած գրոհի»: Առթին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ասածն է, որ լուծարված երկիրը պաշտոնյաներ չի կարող ունենալ: Ստեղծվում է արտառոց իրավիճակ. Եթե կա քաղաքական անհրաժեշտություն, ապա Ստեփանակերտը դրա իրացումը հասցեագրում է Երեւանին՝ որպես Արցախի գոյության եւ անվտանգության երաշխավորի: Բայց երբ Հայաստանի պատկան մարմինները Ստեփանակերտի որեւէ նախկին պաշտոնյայի թույլ տված ապօրինությունները բացահայտում են, նույն շրջանակները բոլորովին այլ նարատիվ են շրջանառում. «Մենք անկախ Արցախի ներկայացուցիչներ ենք, Հայաստանն իրավազոր չէ մեր նկատմամբ քրեական վարույթ իրականացնել»: Ստացվում է, որ Հայաստանը պետք է հոգա բռնատեղահանված հարյուր հիսուն հազար մարդու կարիքները, միջազգային դատական եւ քաղաքական ատյաններում պաշտպանի Արցախ վերադարձի նրանց իրավունքը, պայքարի, որ ԼՂՀ նախկին պաշտոնյաները Բաքվի բանտերից վերադառնան հայրենիք, բայց օրինազանցություն թույլ տված արցախցի նախկին պաշտոնյային պատասխանատվության ենթարկելու իրավունք չունի: Տասնամյակներ շարունակ Ստեփանակերտը հենց այս սկզբունքով է առաջնորդվել՝ փողը եւ պատասխանատվությունը՝ Երեւանին, հաճույքները վայելելու արտոնությունը՝ միայն մեզ: Ինչը եւ, մեծ հաշվով, աղետի իրական պատճառն է:

Լրահոս
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
20:43
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը