Նիկոլ Փաշինյանը Մարալիկում հանդես է գալիս Իրական Հայաստանի գաղափարախոսությունը խորագրով բանախոսությամբ․
«Ժողովուրդն է ստեղծել և ստեղծում պետությունը։
Հետևաբար քաղաքացին այն մարդն է, ով ունի պետություն ունենալու կամք։ Պետությունում ապրելու կանոններ սահմանելու կամք ունի, և ինքն իր սահմանած կանոններով ապրելու կամք ունի։
Քաղաքացին այն մարդն է, որ սիրում է իր պետությունը, ինչպես ինքն իրեն է սիրում»,- իր ելույթում նշեց նա։













