Լրահոս 24/7
13.09.2024

ԱՀԿ-ն հանձնառու է աջակցել Հայաստանին

ԱՀԿ-ն հանձնառու է աջակցել Հայաստանին

Առողջապահության նախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և միջազգային գործընկերների հետ նախաձեռնել էր հանդիպում` քննարկելու ռազմավարական գլխավոր ուղղություններից մեկի` առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի խնդիրերը: Առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանն ընդառաջ, կարևորելով առաջնային օղակի հզորացումը, առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպմանը նշել է` առաջադեմ և ճկուն առողջապահական համակարգ, առանց ԱԱՊ հզոր օղակի, գոյություն ունենալ չի կարող:

«Առաջնային օղակի ճիշտ կազմակերպված աշխատանքից է բխում հիվանդանոցային և այլ օղակների բնականոն աշխատանքը։ Հասկանալով առկա բոլոր խնդիրները՝ մենք ընտրել ենք այս ոլորտի բարեփոխումների ուղին և միջազգային գործընկերների հետ պետք է հաղթահարենք խոչընդոտները, ունենանք բնակչության վստահությունը օր օրի շահող մեր պատկերացրած առաջնային օղակը»,- ընդգծել է նախարարի տեղակալը։ Առողջապահության նախարարության կողմից մինչ օրս ԱԱՊ օղակի առաջխաղացմանն ուղղված ջանքերը բաձր գնահատելով՝ Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Սիդարթա Դատտան վերահաստատել է ԱԱՊ օղակի կարևորությունը՝ որպես արդյունավետ և արդար առողջապահական համակարգի ամուր հիմք:

«ԱՀԿ-ն հանձնառու է աջակցել Հայաստանի քայլերին ուղղված համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովմանը, և մենք պատրաստակամ ենք շարունակել աշխատել առողջապահության նախարարության և մեր գործընկերների հետ»,- ասել է Սիդարթա Դատտան: ԱՀԿ առողջության առաջնային պահպանման եվրոպական կենտրոնի առաջատար փորձագետների թիմի աջակցությամբ՝ մասնակիցները քննարկել են Հայաստանում քաղաքային և գյուղական բնակավայրերում բուժօգնության համապատասխան և հարմարեցված մոդելների նախագծման ու ճանապարհային քարտեզի մշակման ծրագրերը:

Լրահոս
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
20:43
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը