

«Եվ եղավ սերը»․ տաղանդավոր դերասաններ Տաթև Հովակիմյանի ու Սամվել Թոփալյանի հուզական ու տպավորիչ պոեզիա-ներկայացմամբ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը մեկնարկեց 20-րդ հոբելյանական թատերաշրջանը։
Թատրոնի անձնակազմը տնօրեն Տաթիկ Մելքոնյանի գլխավորությամբ տոնական արարողությամբ հյուրընկալեցին թատերասերներինհանդիսավոր ազդարարելով թատերաշրջանի մեկնարկը: Թատրոնը վերջերս է վերանորոգվել և վերազինվել լուսաձայնային ժամանակակից տեխնիկայով, ինչը թատերասերներին բարեկարգ և տրամադրող միջավայրում արվեստ վայելելու հնարավորություն է տալիս։ Իհարկե՝ թատրոնը մարդիկ են, և նրանց ստեղծած արվեստը: Թատրոնի գեղարվեստական անձնակազմը խոստանում է՝ թատերաշրջանը լինելու է անմոռանալի, բազմաթիվ հետաքրքիր նոր նախագծերով: Առաջին անմոռանալի տպավորությունները տարավ այսօրվա հանդիսատեսը գերէմոցիոնալ «Եվ եղավ սերը» թատերականացված պոեզիայից:
Սա ներկայացում է ժամանակակիցների գրչով և ժամանակակիցների մատուցմամբ` ի հավաստում նրա, որ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը նոր միջավայր ու նոր բովանդակություն է բերում ժամանակակից հայ թատերարվեստ:
Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…
Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…
Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…
«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…
«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…