

Կանադան լիովին աջակցում է Ուկրաինային՝ օգտագործելու հեռահար սպառազինություն՝ հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
Նա ընդգծել է, որ դա կօգնի կանխել և արգելել ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքները շարունակաբար ոչնչացնելու՝ Ռուսաստանի կարողությունը:
Թրյուդոն լրագրողներին ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է խորապես ապակայունացնել միջազգային կանոնների վրա հիմնված կարգը և հավելել՝ այդ պատճառով էլ Կանադան պնդում է, որ Ուկրաինան պետք է հաղթի Ռուսաստանի դեմ պատերազմում:
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Ուկրաինայի հարցով Անվտանգության խորհրդի նիստում ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրներն ուղիղ պատերազմ կսկսեն Ռուսաստանի հետ, եթե թույլ տան Ուկրաինային օգտագործել հեռահար զենք՝ ռուսական տարածքի խորքերը հարվածելու համար:
Դիվանագետը նշել է, որ իրավիճակի նման զարգացումը հիմնովին կփոխի Մոսկվայի հարաբերություններն արևմտյան ճամբարի հետ:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…