

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը սեպտեմբերի 12-ին զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերահաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլերի հայտարարության մեջ։
«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինկենը զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերահաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։
Պետքարտուղար Բլինկենը ողջունել է կողմերի միջև վերջին առաջընթացը, ներառյալ սահմանների սահմանազատման կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը:
Պետքարտուղար Բլինքենը և վարչապետ Փաշինյանը քննարկել են հայ-ամերիկյան ընդլայնվող հարաբերությունները՝ ներառյալ էներգետիկայի, առևտրի և ներդրումների, ինչպես նաև կրթության ոլորտներում համագործակցությունը։
Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների հավատարմությունը բարգավաճ, ժողովրդավարական և անկախ Հայաստանին աջակցելու շարունակական ջանքերին, որոնք օգուտ են բերում Հայաստանի ժողովրդին և ավելի լայն կովկասյան տարածաշրջանին»,- ասված է հաղորդագրության մեջ։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…