Լրահոս 24/7

Վրաստանում «տաք հոկտեմբեր» է սպասվում. Աթանեսյան

Վերջերս Թբիլիսի այցելած ԱՄՆ պատվիրակության անդամ, սենատոր Ջին Շահինը Սենատի արտաքին կապերի կոմիտեի լսումներին պատմել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպման մասին, որի ընթացքում վերջինս ամերիկյան կողմից առաջարկել է դադարեցնել վրացական ՀԿ-երի ֆինանսավորումը:

Վրաստանի վարչապետն ամերիկյան սենատորի այդ հայտարարությունն անվանել է «կեղծիք»: Ի պատասխան Ջին Շահինը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ եւ վկայակոչել հանդիպման այլ մասնակիցների: «Այդ սենյակում ես մենակ չէի, ինձ հետ կային այլ մարդիկ, եւ մենք բոլորս ենք լսել, թե նա (Վրաստանի վարչապետ Կոբախիիձեն) ինչ է ասել»:

Իր հերթին Վրաստանի վարչապետի գրասենյակը մամուլի համար բացատրություն է տվել, որ ամերիկյան կողմի հետ հանդիպմանը «կառավարության ղեկավարը խնդիր է դրել, որ դադարեցվի Վրաստանում ծայրահեղականության եւ խտրականության քարոզչության ֆինանսավորումը»: Խոսքը վերաբերում է ամերիկյան եւ առհասարակ արեւմտյան ֆինանսավորմամբ գործող ՀԿ-երին, որ «Վրացական երազանք» իշխող կուսակցությանը քննադատում են Ռուսաստանի «կամակատար լինելու» մեջ:

Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայությունը մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ անդրադարձել է Վրաստանում ԱՄՆ «ֆինանսավորմամբ գունավոր հեղափոխություն կազմակերպելու եւ իշխանափոխություն իրականացնելու սպառնալիքին»: Հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են նշանակված: Գործող նախագահ Սալոմե Զուրաբաշվիլին սատարում է ընդդիմությանը: Քաղաքական դիտորդները կանխատեսում են, որ հոկտեմբերը Վրաստանում «տաք է լինելու»։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

14 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

15 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

17 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

17 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

18 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

18 hours ago