Լրացավ Ջերմուկի ուղղության Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի երկրորդ տարին:
Սոցիական մեդիայում եւ որոշակի քաղաքական շահեր սպասարկող մամուլի հրապարակումներում այդ առթիվ երկու հիմնական վերաբերմունք է իշխում: Մեկը ԶՈՒ ԳՇ պետ Ասրյանի հասցեին «ծաղրն» է: Նրան հիշեցնում են, որ այդ օրերին ասել է, թե Հայաստանի տարածք ներխուժած թշնամու թիկունքային ապահովման հաղորդակցությունները վերահսկվում են, շուտոբ նա հերթափոխի, պարենավորման խիստ կարիք կունենա եւ կնահանջի ելման դիրքեր: Երկու տարի անց թշնամին դեռեւս իր զբաղեցրած դիրքերում է, եւ մի լրատվամիջոց թույլ է տալիս գեներալ Ասրյանին հարցնել.
«Հը, ի՞նչ եղավ, թուրքերը չսովածացա՞ն»:-Հարցի հեղինակին չի հետաքրքրում, թե հայկական զորամիավորն ինչ ահռելի ջանքերով է կասեցրել թշնամու ծրագիրը, ինչ դերակատարություն է ունցել անձամբ գեներալ Ասրյանը: Երկրորդ քարոզչական նարատիվն այն է, որ Ջերմուկի ռազմագործողության մասնակիցները, մանավանդ զոհվածները «մոռացված են,, մենք նրանց անունները չգիտենք»: Այս դեպքում հատուկ ընդգծվում է, որ քաղաքի պաշտպանությանը մասնակցել է նաեւ «Արցախի «սպեցնազը»:
Այդ մասին հայրենական «պատասխանատու» լրատվամիջոցներից մեկը գրել է , երբ մարտական գործողությունները դեռ լիովին չէին դադարել, տվել է նաեւ անուններ, նշել Արցախի ուժային կառույցներում նրանց պաշտոնները: Ո՞վ էր մամուլին նման շատ դելիկատ տեղեկատվություն տրամադրել, ինչու՞:
Որեւէ մեկը եթե արխիվից վերաթերթի այդ օրերի Բաքվի ԶԼՄ-երի էլեկտրոնային էջերը, կհամոզվի, որ Ջերմուկի մարտերին արցախյան «սպեցնազի» մասնակցության լուրը Բաքվում «ռումբի պայթյունի էֆեկտ է ունեցել»:
-Ինչպես՞ է այդ ջոկատը հասել Ջերմուկ, երբ ճանապարհը ռուսներն են վերահսկում,- սա էր ադրբեջանական կողմի հիմնական հարցադրումը: Իսկ թե ոչ հրապարակային ինչ քննարկում են եղել Ադրբեջանի ՊՆ եւ ռուսական զորախմբի հրամանատարության, Ադրբեջանի եւ Ռուսաստանի քաղաքական ղեկավարության միջեւ՝ կարելի է միայն ենթադրել: Սոցիալական մեդիայի օգտատերերին եւ «մտահոգ» լրատվամիջոցներին ինչու՞ է թվում, թե գործ ունենք արդեն պատմություն դարձած ռազմագործողության հետ, որի մանրամասնությունները կարելի է կամ պետք է լիովին բացահայտել, որպեսզի ժողովուրդն անուն առ անուն իր հերոսներին իմանա: Հերոսները հարազատներ ունեն, բարեկամներ, ընկերներ, համաքաղաքացիներ, որ նրանց գիտեն: Պաշտպանության նախարարությունը, ԶՈՒ ԳՇ-ն, հատուկ ծառայություններն ամեն ինչ փաստաթղթավորված ունեն:
Բայց պետությունը չի կարող բացահայտել, որովհետեւ Ջերմուկի եռօրյա պատերազմն ունի ոչ միայն ռեգիոնալ, այլեւ աշխարհաքաղաքական նշանակություն: Նման դեպքերում ոչ մի երկիր «բացբերան» չի լինում: …Վերջերս ադրբեջանցի մի «գրպանային ընդդիմադիր» գործիչ լեզվի թռիչք էր թույլ տվել եւ ասել, որ Սումգայիթում հանդիպել է այդ քաղաքից քառասունչորսօրյա պատերազմում սպանված «երկու հազարից ավելի զինվորականների հարազատներին» եւ դարձավ հարձակումների թիրախ: Պաշտոնապես Ադրբեջանը մոտ երեք հազար «շեհիդի» անուն է հրապարակել: Ոչոք իրավունք չունի ասել, որ մարդկային իրական կորուստները հինգ եւ ավելի անգամ գերազանցում են ալիեւյան թվաբանությամբ նշված քանակը: Նաեւ այդպես են հաջողության հասնում:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը,…
ԿԽՄԿ-ից հայտնում են, որ 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց են ունեցել Երևանի և…
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական գործողություններին․ «Ռուսաստանը…
Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունը մշտապես քննարկման թեմա է դառնում, հատկապես այն պայմաններում, երբ ուղևորները վաղուց…
Եվրամիությունը 16-րդ պատժամիջոցային փաթեթի շրջանակում անջատել է 13 ռուսական բանկեր SWIFT վճարային համակարգից։ Բացի այդ,…
Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված հանդիպում,…