Լրահոս 24/7

Ալեքսեյ Օվերչուկը հավաստիացնում է. Աթանեսյան

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը երկօրյա բանակցություններից հետո Երեւանում հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցության բացումը հնարավոր է 2020թ. նոյեմբերին ձեռք բերված համաձայնությունների հիման վրա:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանը պատրաստ է ներգրավվել գործընթացին՝ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության եւ Հայաստանի իրավազորության հարգման սկզբունքներով:

Վերջին՝ Հայաստանի իրավազորության հարգման, սկզբունքի մասին Ռուսաստանը նման մակարդակով հավաստիացում առաջին անգամ է անում: Ըստ երեւույթին, փոխվարչապետ Օվերչուկին Երեւան գործուղելուց առաջ նա Կրեմլում լուրջ խորհրդատվություններ է ստացել: Բանն այն է, որ 2020թ. նոյեմբերի լույս 10-ի գիշերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի աշխատասենյակից տեսաուղերձ է հղել, որտեղ անդրադարձել է նույն օրը հրապարակված եռակողմ Հայտարարության բոլոր կետերին:

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ արդեն երկու տարուց ավելի տեւող բանավեճի առարկա փաստաղթի 9-րդ կետը Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է այսպես. «Պետք է վարականգնվեն տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային բոլոր կապերը, իսկ տրանսպորտային հաղորդակցությունն իրականացվի այդ թվում նաեւ Ռուսաստանի Սահմանապահ ծառայության աջակցությամբ»: Այս ուղերձի տեսագրությունը եւ տեքստային տարբերակն առայօր կան, Կրեմլի պաշտոնական կայքում պահպանվում են, իսկ Վլադիմիր Պուտինը երբեք հրապարակային չի խոսել այն մասին, որ Հայաստանի տարածքում Ադրբեջան-Նախիջեւան հաղորդակցությունը «պետք է հսկեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերը»: Ռուսասռանի փոխվարչապետի հավաստիացմումն, ինչ խոսք, գովելի է: Պարոն Օվերչուկը վերջերս գտնվել է Բաքվում, նա Ռուսաստան-Ադրբեջան համագործակցության միջկառավարական հանձնաձողովի ռուսաստանյան կողմից համանախագահն է : Եւ հետաքրքիր է՝ Բաքվի գործընկերների հետ քննարկումներում Հայաստան-Ադրբեջան հաղորդակցության բացման նույն սկզբունքնե՞րն է հարցի կարգավորման հիմք ներկայացնում:

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

9 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

9 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

9 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

10 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

10 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

10 hours ago