Գլխավոր
16.09.2024

Ընտրությունը հանգեցնելու է աշխարհաքաղաքական մյուս կենտրոնների հետ բախման. Սամվել Բաբայան

Ընտրությունը հանգեցնելու է աշխարհաքաղաքական մյուս կենտրոնների հետ բախման. Սամվել Բաբայան

Սամվել Բաբայանը 3 մասից կազմված հոդվածաշար է հրապարակել, որի արդեն երրորդ մասն է ներկայացրել նրա մամուլի ծառայությունը։

ՄԱՍ 3
Հայաստանի դիրքավորման պոտենցիալը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում․ դեպի հավասարակշռված, համապարփակ և երկարաժամկետ խաղաղություն

Արևմտյան կամ ռուս-վրաց-իրանական վեկտորներից յուրաքանչյուրի ընտրությունը հանգեցնելու է աշխարհաքաղաքական մյուս կենտրոն(ներ)ի հետ բախման՝ Հայաստանի համար ակնհայտ ծանր հետևանքներով։ Այնինչ, ինչպես նշվել է, պայմանավորված աշխարհագրական դիրքով, Հայաստանը կարող է և պետք է վարի հավասար հնարավորությունների բազմավեկտոր քաղաքականություն՝ ոչ թե նվազագույնի հասցնելու, այլև բացառելու աշխարհաքաղաքական շահերի բախման խաչմերուկի վերածվելու հավանականությունը։

Նման մոտեցման հիմքում աներկբայորեն ընկած պետք է լինեն այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են՝

  • ա) ՀՀ-ի՝ համակողմանիորեն հաշվարկված և սահմանված ազգային-անվտանգային շահերը,
  • բ) տարածաշրջանով շահագրգիռ սուբյեկտների ազգային-անվտանգային շահերի հետ հայկական շահերի համադրելիության հնարավորությունը,
  • գ) հայկական շահերի հիմնավորմամբ տարածաշրջանային և արտատարածաշրջանային սուբյեկտներից յուրաքանչյուրի շահերին հակառակ մյուսների շահերի առաջմղման բացառումը։

Երկարաժամկետ հեռանկարում ՀՀ-ի ապագան սույն հիմնարար սկբունքների հիմքով և հիմնավորմամբ առաջնորդվելու կամքի դրսևորումն է՝ որպես հավասարակշռված, համապարփակ և հարատև խաղաղության ընտրություն։ Մասնավորապես․

  1. Պրոակտիվ դիվանագիտություն Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ վերանայելու Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները, որպեսզի իրանական և թուրքմենական գազը տարանցվի Հայաստան – Վրաստան – Սև ծով – Բուլղարիա խողովակաշարով՝ բացառելով կասպյան ավազանի հարստությունների արտահանման մենաշնորհային դիրքը։ Այսինքն՝ դիվերսիֆիկացնել տարածաշրջանի էներգետիկ կախվածությունը Ադրբեջանից ու Թուրքիայից և հավասարակշռություն ստեղծել, ինչը միաժամանակ կչեզոքացնի ավելորդ լարվածությունը տարածաշրջանում։ Արևմտյան երկրներն այսպիսով ստանում են միաժամանակ երեք երկրից՝ Ռուսաստանից, Իրանից և Ադրբեջանից, գազ ներկրելու, ըստ այդմ՝ ներկրվող երկր(ներ)ի և գնային քաղաքականության ընտրության հնարավորություն։
  2. ՀՀ-ի իրավազորության ներքո պարզեցված ընթացակարգով Մեղրիի ենթակառուցվածքի բացում, դիցուք՝ Կալինինգրադի մոդելով (որը բխում է այդ թվում՝ Ռուսաստանի, հավաքական Արևմուտքի, Ադրբեջանի և Թուրքիայի ազգային շահերից ու առաջնահերթություններից)՝ Արդբեջանի կողմից ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը 1925-26թթ․ քարտեզների իրավական հիմքով ճանաչելու նախապայմանով։
  3. Որևէ երկրի կամ կազմակերպության ռազմաքաղաքական ներկայության բացառում՝ ի հակակշիռ մեկ այլ երկրի կամ կազմակերպության։
  4. Հավաքական մարմիններում ՀՀ-ի անդամակցության սառեցում և նոր մարմինների անդամակցության գործընթացի կասեցում։ Քանի որ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը սովորաբար չեն դիտարկվում առանձին-առանձին, այլ որպես մեկ միասնական միավոր, այս երեք երեկրները պետք է նախևառաջ հաջողեն տարածաշրջանային (ներքին) ինտեգրացիոն գործընթացները, իսկ ապագայում վեկտորի ընտրության անհարաժեշտության դեպքում հանդես գան մեկ միասնական մոտեցմամբ։ Իսկ ներքին միասնական մոտեցման բացակայությունը հանգեցնելու է տարածաշրջանային խնդիրների խորացման՝ ստեղծելով պայթունավտանգ իրավիճակ։
  5. Երկկողմ պրոակտիվ բանակցություններ՝ հավասար հնարավորությունների քաղաքականության սկզբունքով․
  • սահմանակից երկրների հետ ինտեգրացիոն-համագործակցային ճանապարհային քարտեզի մշակում, ըստ այսմ՝ իրավապայմանագրային ամրապնդում,
  • տարածաշրջանով շահագրգիռ սուբյեկտների հետ երկկողմ իրավապայմանագրային հարաբերությունների հաստատում։
  • ՀՀ-ի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը ՀՀ-ն ապահովում է ինքնուրույն՝ բոլոր գործընկերների հետ հավասար գործակցային սկզբունքով։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է