Երևանի հեղեղատար, անձրևատար համակարգը բավականին հին և մաշված է, ինչը էական ներդրումներ է պահանջում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է ծրագրերը դիտարկել հաշվի առնելով այսօրվա իրավիճակն ու գրագետ պլանավորում իրականացնել ներդրումների համար:
«Այս ամբողջական համակարգը նույնիսկ մեր տիրապետության տակ չէ, և մենք վերջին երկու տարում ենք առհասարակ սկսել այս համակարգում ներդրումներ անել, երկու տարի է, ինչ կոյուղի ենք կառուցում: Պետք է հաշվի առնել նաև, որ սրանք ոչ սովորական հեղեղումներ են, և ամբողջ աշխարհում, տարբեր քաղաքներում այս խնդիրներն առաջանում են:
Շատ դեպքերում որևէ տեսակի համակարգ ֆորսմաժորին չի կարող դիմանալ: Իհարկե, բոլոր այն հատվածներում, որտեղ կարող ենք նվազագույնը մեղմել նմանատիպ իրավիճակներում հեղեղումերից առաջացած խնդիրները, անպայման պետք է անենք»,- նշել է քաղաքապետն ու կարևորել նաև մարդկանց իրազեկ լինելու հանգամանքը, որ ճիշտ գործեն նման իրավիճակում:
Հարկ է նշել, որ Երևանում առկա հեղեղատար համակարգն արդեն իսկ ամբողջությամբ գույքագրվել է, և այս շաբաթ կառավարությունում այդ թեմայով քննարկում է լինելու:
***
Մաշտոցի պողոտայի շենքերը նախատեսվում է ապահովել գեղարվեստական լուսավորությամբ. իրականացվում են գույքագրման աշխատանքներ:
**
Երևանի սանմաքրման հավաքակայանը կհամալրվի ևս 6 նոր հատուկ տեխնիկայով: Մեքենաներն արդեն Հայաստանում են:
***
«Ակտիվ քաղաքացի» հարթակով անցած կիսամյակում ստացվել է 15016 հայտ, որից 5447-ը անմիջապես հարթակի, 9569-ը 1-05 հեռախոսահամարի միջոցով է փոխանցվել: Չկատարված հանձնարարականների թիվն այս պահին 109-ն է, որից 57-ն ավարտական փուլում է: Քաղաքապետը հանձնարարել է նվազագույնը երեք օրվա ընթացքում քաղաքացուն տալ պատասխան:
***
GIS համակարգում տեսանելի կդառնա նաև Երևանում առկա ինքնակամ շինությունների տեղադիրքը: Քաղաքապետ Ավինյանը նշել է, որ այն հնարավորություն կտա ըստ խտության, մասնավորապես բնակելի տների առումով, հասկանալ թաղամասային ինչ առաջնահերթություններով անդրադառնալ դրանց օրինականացմանը:
***
Երևանի փողոցների անվանումները հուշող ու բազմաբնակարան շենքերի վրա համապատասխան հասցեների առկայությունն ապահովող ցուցանակները տեղադրվում են նոր՝ միանման ձևավորմամբ: Կենտրոն վարչական շրջանում արդեն իսկ տեղադրվել են 26 թուջե ձուլվածքով ուղեցույց ցուցանակներ, իսկ շենքերի համարակալման՝ 15:
***
Ընթացիկ տարում Երևանում անցկացվել և արդիականացվել է 20 կմ ոռոգման նոր համակարգ: Տնտեսումների հաշվին՝ լրացուցիչ ծրագրով աշնանը ցանցը կընդլայնվի ևս 5 կմ-ով:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը,…
ԿԽՄԿ-ից հայտնում են, որ 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց են ունեցել Երևանի և…
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական գործողություններին․ «Ռուսաստանը…
Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունը մշտապես քննարկման թեմա է դառնում, հատկապես այն պայմաններում, երբ ուղևորները վաղուց…
Եվրամիությունը 16-րդ պատժամիջոցային փաթեթի շրջանակում անջատել է 13 ռուսական բանկեր SWIFT վճարային համակարգից։ Բացի այդ,…
Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված հանդիպում,…