Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի այցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին։
Նա նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են համաձայնեցնել խաղաղության պայմանագրի՝ մոտ 80%–ը։Փաշինյանը կրկնել է խաղաղության պայմանագիրն ստորագրելու իր առաջարկը.
«Մենք Ադրբեջանին առաջարկել ենք ամենամոտ ապագայում ստորագրել այդ փաստաթղթի նախագծում առկա ու մինչև այս պահն արդեն իսկ համաձայնեցված դրույթները, հաստատել դիվանագիտական հարաբերություններ ու շարունակել քննարկումները»,- ասել է նա։
Ըստ Փաշինյանի՝ Հարավային Կովկասում իրապես կա հակամարտության էջը փակելու ու տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն։
Ըստ նրա՝ դրանից կշահեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև Վրաստանը, Իրանը և Թուրքիան։
Նա առաջընթաց է որակել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի ստորագրումը, նաև նշել, որ սահմանազատման հարցեր կան նաև Վրաստանի հետ, հույս հայտնելով, որ այդ հարցերը ևս արագ ավարտին կհասցնեն։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…