«Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը․ պատրաստ ենք ներդնել մեր ջանքերը, մասնավորապես, տարածաշրջանում առկա դժվարությունների հաղթահարման ուղղությամբ»,- հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նա նաև նշել է, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման դրական ընթացքը.
«Պատրաստ ենք նաև մեր դերակատարումն ունենալ՝ ապահովելու կայունությունը տարածաշրջանում»։
Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ՄԱԿ բանաձևին կողմ քվեարկելու համար։ Ըստ նրա՝ ռազմավարական համագործակցությունը կխթանի երկու երկրների հարաբերությունների խորացմանը.
«Իմ երախտագիտությունն եմ հայտնել ՀՀ վարչապետին՝ ՄԱԿ-ի բանաձևին կողմ քվեարկելու համար, որն առնչվում էր Աբխազիայից բնակիչների բռնի տեղահանմանը և վերադարձին։ Այդ որոշումը կնպաստի մեր երկու երկրների հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Մեր հարաբերությունների դինամիկան շատ բարձր է, բարձրաստիճան այցերը հաճախակի են։ Մենք պարտավոր ենք այս դինամիկան պահպանել»,- ասել է նա։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը,…
ԿԽՄԿ-ից հայտնում են, որ 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց են ունեցել Երևանի և…
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական գործողություններին․ «Ռուսաստանը…
Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունը մշտապես քննարկման թեմա է դառնում, հատկապես այն պայմաններում, երբ ուղևորները վաղուց…
Եվրամիությունը 16-րդ պատժամիջոցային փաթեթի շրջանակում անջատել է 13 ռուսական բանկեր SWIFT վճարային համակարգից։ Բացի այդ,…
Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված հանդիպում,…