Լրահոս 24/7

Ադրբեջանում զինվոր է սպանվել

Սեպտեմբերի 14-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են ԶՈՒ N զորամասի շարքային Նուրբալա Բաղիրովը «դեռեւս չպարզված հանգամանքներում մահացել է»: Կարճ ժամանակ անց տեղեկություն տարածվեց, որ Բաղիրովն «ինքնասպանություն է գործել»:

«Թուրան» գործակալությունը փաստի առթիվ իրարամերժ տեղեկությունները պարզելու համար գործի է դրել իրավապահ համակարգում ունեցած կապերը եւ պարզել, որ դեպքի կապակցությամբ Ադրբեջանի զինվորական դատախազությունում քր․օր․-ի 120.1 հոդվածով գործ է հարուցվել, տարվում է քննություն: Ադրբեջանի քր․օր․-ի հիշյալ հոդվածը պատասխանատվություն է սահմանում դիտավորյալ սպանության համար:

Հետեւաբար N զորամսի շարքային Նուրբալա Բաղիրովը ոչ թե մահացել կամ ինքնասպանություն է գործել, այլ սպանվել է: Այսքանով տեղեկատվությունն սպառվում է: Անցած օրերին Ադրբեջանի զինվորական դատախազությունը որեւէ հաղորդագրություն չի տարածել:

Անհայտ է, թե շարքային Բաղիրովին ով է սպանել, ինչ դրդապատճառներով, հարուցված գործի շրջանակներում կա՞ կասկածյալ, ձերբակալվա՞ծ է: Այս ամենը համադրելով՝ կարելի է եզրակացնել, որ Բաղիրովը սպանվել է ոչ թե ծառայակից զինվորի, այլ՝ անմիջական հրամանատարի կողմից: Բաքուն պարզապես իրողությունը չի հրապարակայնացնում:

Ադրբեջանական զինված ուժերում երկու նման դեպք հայտնի է. 2016թ. քառօրյա մարտերից հետո հրամանատարությունը հաշվեհարդար է տեսել Բեյլագանի եւ Թարթառի զորամասի մի քանի զինծառայողների հետ՝ նրանց մեղադրելով «հայկական կողմի օգտին լրտեսության» մեջ:

Թարթառի զորամասի գործով դատաքննությունը դեռեւս շարունակվում է: Նուրբալա Բաղիրովի սպանության փաստով նախնական քննություն իրականացրել է Շամքորի զինվորական դատախազությունը: Դա նշանակում է, որ նրա զորամասը մարտական հերթապահություն է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում: Գուցե Բաղիրո՞վն էլ է սպանվել որպես «հայկական լրտես»:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

20 minutes ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

38 minutes ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

52 minutes ago

Շուտ պիտի տարանջատվեին. Շարմազանովը՝ Քոչարյանի թիմակիցներին

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովն անդրադարձել է Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահների…

1 hour ago

Gulf-ի նոր բենզալցակայանը բացվեց Երևանի սրտում՝ Աթենքի 2/1 հասցեում

Երևանի կենտրոնական հատվածում, Հաղթանակ կամրջի հարևանությամբ Աթենքի 2/1 հասցեյում բացվեց Gulf-ի երկրորդ բենզալցակայանը։ Gulf-ը շարունակում…

2 hours ago

Որոշել եմ սրանից հետո, որ մի բան լինի, ասեմ, որ ես չեմ, երկվորյակս է. Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրում է․ Մի ծիծաղելի դեպք պատեմ: Դե երևի գիտեք, որ ինտենսիվ…

2 hours ago