Լրահոս 24/7

Երևանն ինքնամեկուսացման քաղաքականություն է վարում. Հաջիզադե

Ադրբեջանը մշտապես կողմ է եղել տարածաշրջանում հաղորդակցությունների բացմանը. Report-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։

«Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության շրջանակներում տևական ժամանակ ջանքեր են գործադրվել այդ գործընթացն առաջ մղելու համար։

Հայկական կողմը որոշակի պարտավորություններ է ստանձնել այդ փաստաթղթի շրջանակներում։ Եռակողմ հայտարարության 9-րդ կետում հստակ գրված է, թե ինչ պարտավորություններ ունի Հայաստանը, և ինչպես է կազմակերպվելու տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը։

Սակայն Հայաստանը գրեթե 4 տարի է՝ չի կատարել իր պարտավորություններն՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող հաղորդակցությունների բացման հարցում։

Դա հաշվի առնելով՝ Ադրբեջանը դիտարկել է այլընտրանքային ուղիներ։ Օրինակ, Ադրբեջանը համաձայնագիր է ստորագրել Իրանի տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհի կառուցման մասին, որն ուղիղ տրանսպորտային կապ կապահովի Նախիջևանի հետ։

Այս տարիների ընթացքում կատարված աշխատանքն ապացույց է, որ, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը ծանրակշիռ ներդրում ունի տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների զարգացման գործում։

Եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ, պետք է կատարի ստանձնած պարտավորությունները։ Երևանն իր ապակառուցողական կեցվածքով հերթական անգամ ապացուցում է, որ ինքնամեկուսացման քաղաքականություն է վարում»,-ասել է Հաջիզադեն։

Թիվ 1

Recent Posts

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

1 hour ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

4 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

5 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

7 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

7 hours ago

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

22 hours ago