

Վրաստանի Միգրացիոն ծառայությունը մերժել է Ադրբեջանի քաղաքացի Աֆղան Սադիգովի քաղաքական ապաստան ստանալու դիմումը: Այդ մասին հայտնել է նրա կինը՝ Սեւինջ Սադիգովան: Աֆղան Սադիգովը Բաքվից Թբիլիսի է տեղափոխվել անցյալ տարվա դեկտեմբերին՝ խուսափելով հետապնդումներից:
Թբիլիսիում նա կնոջ եւ երկու երեխայի հետ ապրում է վարձով: Հունիսի կեսերին Սադիգովը պետք է Թբիլիից թռչեր Ստամբուլ, բայց օդանավակայանում նրան արգելել են լքել Վրաստանի տարածքը՝ պատճառաբանելով, որ Ադրբեջանի դատախազությունը նրա դեմ քրեական գործ է հարուցել եւ պահանջում է արտահանձնում:
Սադիգովը AzeTV առցանց հարթակի հիմնադիրն է եւ զբաղվել է լրագրողական հետաքննությամբ՝ հիմնականում անդրադառնալով կառավարության եւ գործարար շրջանակների փոխկապակցվածության թեմային:
Ադրբեջանում նրա դեմ քրեական գործ հարուցվել է «խարդախություն» հոդվածով:
Ըստ տեղեկությունների, նրա դեմ մի քանի գործարար ցուցմունք է տվել, որ Սադիգովը՝ «սպառնալով հրապարակել անձնական կյանքին վերաբերող նյութեր դրամաշորթությամբ է զբաղվել»:
Վրաստանի Միգրացիոն ծառայությունը պատճառաբանել է, որ Սադիգովի դեմ քրեական գործում «քաղաքական հետապնդման տարրեր չկան»:
Որոշումը բողոքարկման ենթակ չէ: Առաջիկայում, ամենայն հավանականությամբ, Սադիգովը կարտահանձվի Ադրբեջանին եւ կկալանավորվի: Ադրբեջանում քաղհալածյալների թիվը կաճի եւս մեկով:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…
Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…