Լրահոս 24/7
17.09.2024

Վարչապետի թեկնածու դառնալը Բագրատ սրբազանի լավագույն երազներից չէր, հարկադրված է ընդունել առաջարկը. Մայր Աթոռի դիվանապետ

Վարչապետի թեկնածու դառնալը Բագրատ սրբազանի լավագույն երազներից չէր, հարկադրված է ընդունել առաջարկը. Մայր Աթոռի դիվանապետ

Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե եկեղեցին ինստիտուցիոնալ առումով քաղաքական գործիքակազմեր չի կիրառում, իշխանության հասնելու որևէ ձգտում, առաջնահերթություն չունի։

Ըստ նրա՝ այդ պատճառով է, որ որոշել են գնալ Վազգեն (Բագրատ) Գալստանյանի՝ հոգևոր ծառայությունը կասեցնելու ճանապարհով։

«Ինչ-որ մի պահից սկսած՝ Բագրատ սրբազանը ներգրավվեց այնպիսի գործընթացների մեջ, որը ենթադրում էր քաղաքական գործիքակազմերի օգտագործում: Եվ եթե հետևել եք մեր հայտարարություններին, մենք այնտեղ արձանագրել ենք, որ հաշվի առնելով, որ քաղաքական գործունեությունն անհամատեղելի է հոգևոր ծառայության հետ, այդ իսկ պատճառով ընթացք է տրվել Բագրատ սրբազանի խնդրանքին՝ առժամանակ դադարեցնելու, կասեցնելու իր հոգևոր ծառայությունը։ Այսինքն՝ այդ պահից սկսած՝ Բագրատ սրբազանը գործել է իր հոգևոր ծառայության կասեցման պայմաններում»,- նշել է նա։

Վերջինս խոսել է նաև, թե ինչո՞ւ հոգևորականը որոշեց դառնալ վարչապետի թեկնածու․ «Նման պրակտիկա, իրավիճակ չի եղել, երբ հոգևորականը տարբեր կուսակցությունների միահամուռ ցանկությամբ առաջադրված լինի վարչապետի թեկնածու։ Ինքս խոսել եմ Բագրատ սրբազանի հետ և համոզված եմ, որ վարչապետի թեկնածու դառնալը նրա լավագույն երազների ոլորտից չէր։ Ստեղծվել է իրավիճակ, երբ ինքը հարկադրված էր ընդունել այդ առաջարկը, քանի որ համախմբումն առաջացել էր իր անձի շուրջը: Այդ իրավիճակում մեր կողմից գտնված միակ լուծումն այն էր, որ պետք է առժամանակ կասեցվեր, սառեցվեր իր հոգևոր ծառայությունը, որ հնարավորություն ունենար շրունակել: Ընտրությունն իրենն է: Բնականաբար, եթե հոգևոր ծառայությունը կասեցվում է արժանապես, այս որոշման մեջ արտացոլված է նաև Եկեղեցու ամբողջական կեցվածքը»։

Լրահոս
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
20:43
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը