Լրահոս 24/7

«Չկա որևէ խաղաղության պայմանագիր, որ պատասխանում է բոլոր հնարավոր հարցերին». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընթացող Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Հայաստանի ներքին և արտաքին անվտանգությունը» թեմայով պանելային քննարկմանը:

Վարչապետը պատասխանել է բանախոսի և քննարկմանը ներկաների բազմաթիվ հարցերի, որոնց թվում՝ անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, Իրական Հայաստանի ռազմավարությանը, արտաքին քաղաքականությանը, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ կապված թեմաներին, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացմանը, մեր երկրի էներգետիկ անվտանգությանը: Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հնչեցված հարցերի՝ խոսել է նաև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակման հետ կապված թեմաների մասին:

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ վարչապետը նշել է, որ այդ թվում Ադրբեջանի կողմից արված հայտարարությունների համաձայն, նախագծի 80 տոկոսը համաձայնեցված է: «Ասում ենք՝ եկեք ինչ համաձայնեցված է, ստորագրենք և անցնեք այն մնացածին, ինչ-որ համաձայնեցված չէ: Եվ հնչում է տեսակետ, որ՝ ոչ, մինչև ամեն ինչ չհամաձայնվեցի կամ բոլոր հոդվածները չհամաձայնեցվեն, այդ պայմանագիրը պետք է չստորագրվի: Իսկ կներեք, քանի՞ հոդված պետք է դա լինի:

Տեսեք՝ հնչում է հայտարարություն, որ մինչև բոլոր հոդվածները չհամաձայնեցվեն, խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու: Իսկ քանի՞ հոդված պետք է լինի այդ պայմանագրում: Ես բերեմ մի օրինակ՝ կա մի հոդված, որը չհամաձայնեցված է, որն ընդամենն ամիսներ առաջ է Ադրբեջանի կողմից առաջարկվել: Այս նրբությունը կարողանո՞ւմ եմ բացատրել: Ենթադրենք կա իքս թվով հոդված, այդ ամեն ինչը համաձայնեցվա՞ծ է: Կողմերից մեկը կարող է ասել՝ մի հատ էլ հոդված կա, սա էլ պետք է համաձայնեցնենք, կարող ենք այդ էլ համաձայնեցնել: Կարող է պարզվի՝ մի հատ էլ հոդված կա, որը պետք է համաձայնեցնել:

Այսինքն՝ ոչ մի տեղ չկա գրած, որ խաղաղության պայմանագիրը պետք է ունենա 25 հոդված և չի կարող ունենալ 17 հոդված կամ 15, կամ 14, կամ 13: Այստեղ քաղաքական կամքի մեջ է խնդիրը»,- ընդգծել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ փաստն այն է, որ աշխարհում չկա որևէ խաղաղության պայմանագիր և կամ որևէ պայմանագիր, որ պատասխանում է բոլոր հնարավոր հարցերին: «Մենք ասում ենք՝ այն ինչ համաձայնեցված է, կարո՞ղ է շրջանակ դառնալ, շրջանակային նշանակություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար, այո կարող է: Ասում ենք՝ եկեք ստորագրենք, գնանք այն ենթադրվող 27, 28, 30, 40 հոդվածները քննարկենք, որովհետև դա ստորագրելուց հետո, այդ հոդվածների քննարկման մթնոլորտը, միջավայրը, ամեն ինչը կփոխվի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դրանից հետո մյուս հարցերը համաձայնեցնելն ավելի հեշտ կլինի:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի պնդումներին, թե Հայաստանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, վարչապետը նշել է. «Ի՞նչ նկատի ունեն իրենք, ենթադրում ենք, որ նկատի ունեն Հայաստանի Սահմանադրության նախաբանի հղումն Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին ԼՂ Ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը: Կա՞ այդպիսի բան Անկախության հռչակագրում, այո, կա այդպիսի բան: Դա նշանակո՞ւմ է, որ այդ բովանդակությունն արտահայտված է Սահմանադրության մեջ. Սահմանադրության մեջ այդպիսի բան չկա գրված, և չի նշանակում, որ այդ բովանդակությունն արտահայտված է: Ինչո՞ւ եմ ես այսպես մտածում, որովհետև Անկախության հռչակագրում կա 5-րդ հոդված, որտեղ ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունն իր անվտանգությունն ապահովելու համար ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա զինված ուժեր, անվտանգության մարմիններ և այլն:

Թիվ 1

Recent Posts

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

1 hour ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

3 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

4 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

4 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

4 hours ago

Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…

5 hours ago