Լրահոս 24/7

Պապոյանը Արմավիրի մարզում խաղողի մթերման ընթացքին է հետևել

Նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 18-ին այցելել է Արմավիրի մարզ՝ խաղողի մթերումների ընթացքին հետևելու և առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը և Արմավիր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը։

Նախարարը նախ այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արմավիրի մթերման կետ։ Գործարանի 2 մասնաճյուղում արդեն հասցրել են մթերել 8000 տոննա խաղող։ Այնուհետև Գևորգ Պապոյանն այցելել է «Իջևանի գինու գործարան» ՍՊԸ-ի Նորապատի մթերման կետ։ Ներկա դրությամբ այստեղ խաղողի մթերման ծավալը կազմել է առավել քան 4000 տոննա։

Այցի ընթացքում նախարարը եղել է նաև Lենուղի համայնքում, որտեղ ծանոթացել է «ՄԱՊ» ՓԲԸ-ի գործունեությանը։ Այստեղ արդեն իսկ մթերել են 4500 տոննա խաղող։ Երեք ընկերություններն օգտվել են ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի և գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերից։

Ընկերությունների ղեկավարները նախարարին վստահեցրել են, որ գյուղացիները խաղողի իրացման խնդիր չեն ունենա, քանի որ գործարանները պատրաստ են մթերել խաղողի անսահմանափակ քանակ։

Խաղողի մթերման գինը տատանվում է 130-160 դրամ տեխնիկական սորտերի համար, իսկ ավելի բարձրակարգ սորտերի համար՝ մինչև 350 դրամ և ավելի։ Նախարարը զրուցել է նաև բնակիչների ու տնտեսավարողների հետ խաղողագործության ոլորտի խնդիրների շուրջ, լսել նրանց բարձրացրած հարցերը։ Նրանք մեծամասամբ նշել են, որ մթերումներն իրականացվում են սահուն կերպով, իսկ մթերման գնից դժգոհություն չունեն։

Թիվ 1

Recent Posts

Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…

13 hours ago

Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկման

ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…

14 hours ago

Աշխարհի ոչ մի երկրում Եկեղեցին քաղաքականություն չի որոշում. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…

15 hours ago

Նիկոլ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…

15 hours ago

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…

16 hours ago

Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…

18 hours ago