

Օրերս Նիդեռլանդների խորհրդարանը հանդես է եկել անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական պատերազմի մասին հայտարարությամբ, որտեղ կատարվածը գնահատել է իբրեւ «Լեռնային Ղարաբաղի զավթում»: Համանման տեսակետ է արտահայտել նաեւ ԱՄՆ Զարգացման գործակալությունը: Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւը սեպտեմբերի 18-ին կազմակերպել է Բաքվում հավատարամագրված մի քանի դեսպանատների ներկայացուցիչների այցը «Քելբաջարի շրջան»: «ԱզերԹաջ» պետական գործակալության հաղորդմամբ՝ օտարերկրյա դիվանագետները եղել են Մատաղիսում եւ Սարսանգում: Մաատղիսը եւ Սարսանգը գտնվում են ԼՂ օկուպացված Մարտակերտի շրջանի տարածքում: Մատաղիսում եւ Թալիշում իրականացվել է բնակեցում: Այդ գյուղերում ոչ մի ադրբեջանցի նախկինում չի ապրել, ուստի երեւույթը ոչ այլ ինչ է, քան բռնատեղահանված հայ բնակչության վերադարձի իրավունքի խախտում, նրա թողած գույքի յուրացում: Պաշտոնական հաղորդագրությունը չի բացահայտում, թե Բաքվում հավատարմագրված ո՞ր երկրների դեսպանատներն են արձագանքել Հիքմեթ Հաջիեւի կազմակերպած «Այց ազատագրված Քելբաջար» քաղաքական շոուին: Երեւանում ներքաղաքական խնդիրներ քննարկող՝ Արցախի ներկայացուցիչները, մինչդեռ, Ադրբեջանի այդ եւ բազմաթիվ այլ քայլերի չեն արձագանքում: Ինչու՞ է լռում Ստեփանակերտը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…
Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…