

Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Փաշազադեն, որ իշխանության կցորդն է, սեպտեմբերի 19-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Իսլամական միջազգային համաժողովի հոբելյանական՝ քսաներորդ նիստին: Միջոցառումը կազմակերպվում է «Խաղաղության եւ երկխոսության ճանապարհտ՝ ներդաշնակ համակեցության հիմք» կարգախոսով: Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը մասնակցության հրավեր ստացել է Ռուսաստանի մուսուլմանների Հոգեւոր վարչության գլխավոր մուֆթի Ռավիլ Գայնուտդինովից: Համաժողովի օրակարգով նախատեսված է նաեւ Փաշազադեի ելույթը: Պատահակա՞ն զուգադիպություն է, թե՞ այդպես էլ նախատեսված էր, բայց Իսլամական միջազգային համաժողով Մոսկվայում գումարվում է Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի եւ հայ բնակչության բռնատեղահանության տարելիցի օրերին: Նման հեղինակավոր ամբիոնից ելույթ տրամադրել Փաշազադեին, որ աչքի է ընկնում մոլեռանդ հայատյացությամբ, վկայում է, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը ներառնում է նաեւ հոգեւոր ոլորտը: Ըստ տեղեկատվության, միջոցառման շրջանակներից դուրս Փաշազադեն կարժանանա Մոսկվայի եւ Համայն Ռուսիայի Կիրլ պատրիարքի ընդունելությանը: Ադրբեջանը փորձում է Արեւելյան Անդրկովկասի քրիստոնեական ժառանգությունը ներկայացնել որպես «ուդի-աղվանական»: Այդ խնդիրը քննարկվել է Կոստանդնուպոլիսի Հունաց տիեզեարական պատրիարքի եւ Վատիկանի հետ: Երեւում է, հաջորդը Ռուս ուղղափառ եկեղեցին է: Իլհամ Ալիեւը ձգտում է Արցախի հոգեւոր ժառանգությանը տիրանալ՝ ճանաչելի դարձնելով այսպես կոչված «ուդի-աղվանական ուղղափառ» եկեղեցին: Պատրիարք Կիրիլի եւ Փաշազադեի հանդիպումն, ամենայն հավանականությամբ, այդ «ժանրի» մեջ է: Արտառոց է, որ այդ չափազանց կարեւոր հարցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրապարակային արձագանք դեռեւս չի հնչեցրել:
Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որը կներառի Իսլամական…
Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է։ tiv1.am խմբագրությունը շնորհավորում է նախարարին ծննդյան…
Արեգ Քոչինյանի գրառումը. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան Այցի շուրջ արդեն իսկ մեծ…
Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և…
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…
Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…