Տեղի է ունեցել Հայաստանի ազգային oլիմպիական կոմիտեի գործկոմի նիստը, որի ընթացքում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է Փարիզի Օլիմպիական Խաղերի մեդալակիրներին և մարզիչներին։ Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, օլիմպիական գաղափարների տարածման գործում ներդրած ծառայությունների համար ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանակով պարգևատրվել են նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը և հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը: