Լրահոս 24/7

Նարեկ Տերյանը հանդիպել է Միկի Վաջիմայի և Նաոյա Հասեյի հետ

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը սեպտեմբերի 19-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի և նորանկախ պետությունների հետ առևտրի Ճապոնական ընկերակցության ROTOBO (Japan Association for Trade with Russia and NIS) Ռուսական և տնտեսական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Միկի Վաջիմայի և Մոսկվայի գրասենյակի տնօրեն Նաոյա Հասեյի հետ։ Այդ մասին ասված է նախարարության Ֆեյսբուքի էջում:

«Ռոտոբո ասոցիացիան խոշորագույն կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է ճապոնական ձեռնարկությունների և Եվրասիայի նախկին սոցիալիստական պետությունների միջև գործարար համագործակցության զարգացման խթանմանը։

Գործընկեր երկրներն են Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Տաջիկստանը։

Հանդիպման ընթացքում ROTOBO ընկերության կողմից ներկայացվել են Հայաստան-Ճապոնիա ներդրումների միջավայրի բարելավման ցանց (Network for Investment Environment Improvement) ստեղծելու նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև այս ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։

Ցանցի նպատակն է խթանել առևտուրն ու ներդրումները երկու երկրների միջև։

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել կապը և միմյանց փոխանցել անհրաժեշտ տեղեկատվություն»,- նշված է գրառման մեջ։

Թիվ 1

Recent Posts

Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…

13 hours ago

Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկման

ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…

14 hours ago

Աշխարհի ոչ մի երկրում Եկեղեցին քաղաքականություն չի որոշում. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…

15 hours ago

Նիկոլ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…

15 hours ago

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…

16 hours ago

Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…

18 hours ago