Լրահոս 24/7

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնում է եվրոպական հյուրախաղերի

ՀՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնարկել է 99-րդ համերգաշրջանը:

Սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 30-ն անցկացվող Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնը լի է աստղային հրավիրյալ մենակատարներով և դիրիժորներով:

Սեպտեմբերի 19-23-ն Ազգային ֆիլհարմոնիկը մեկնում է եվրոպական հյուրախաղերի:

Սեպտեմբերի 20-ին Ավստրիայի Կլագենֆուրտ Մյուզիքֆեռայնում Ֆիլհարմոնիկը, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, հանդես կգա Բրուքների 200-ամյակի միջոցառումների բացման համերգով:

Ծրագրում կհնչեն Բրուքների 9-րդ սիմֆոնիան և Դվորժակի թավջութակի կոնցերտը, որոնք կկատարի հռչակավոր գերմանացի ջութակահար Դանիել Մյուլլեր-Շոթը:

Սեպտեմբերի 22-ին Սլովակիայում՝ Բրատիսլավայի երաժշտական փառատոնում, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձին նվիրված համերգով:

Կհնչի Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը՝ սլովակ շեփորահար, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր, շեփորահար Ստանիսլավ Մասարիկի կատարմամբ:

Կհնչեն նաև Չայկովսկու «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ ֆանտազիան և Սերգեյ Ռախմանինովի Սիմֆոնիա թիվ 2-ը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

«Հայկական նվագախմբի համար շատ պատվաբեր է այն փաստը, որ ավստրիացիները մեր Ազգային ֆիլհարմոնիկին են վստահել իրենց երկրում նման կարևոր իրադարձության բացման համերգը: Ինչպես գիտենք, Մոցարտն ու Բրուքները Ավստրիայի մեծագույն ազգային արժեքներն են, և մենք մեծ պատասխանատվությամբ ենք պատրաստվում այդ համերգին: Բրատիսլավայի փառատոնին շատ հեղինակավոր նվագախմբեր են հրավիրված, որոնց կողքին ելույթ ունենալը պարտավորեցնող է և մեծ պատիվ»,- նշել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

16 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

16 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

17 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

17 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

17 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

17 hours ago