Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ այսօր ժամանել է Կիև։
«Իմ ութերորդ այցը Կիև տեղի է ունենում ջեռուցման սեզոնի սկսվելուց քիչ առաջ»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցությունների օրակարգում են Եվրոպայի աջակցությունը Ուկրաինային, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում, Ուկրաինայի նախապատրաստումը ձմռանը, Եվրամիությանն անդամակցելու հեռանկարները և G7 երկրների վարկերը։

















