Categories: Հայաստան

ԶՈւ-ում սննդի նոր կարգի ներդրումը կառավարության համար ունի կարևոր նշանակություն. վարչապետ

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Զինված ուժերում սննդի մատակարարման նոր կարգի ներդրման ընթացքն ու առկա խնդիրները: Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, փոխնախարար Մակար Ղամբարյանը, սննդի մատակարարման նոր կարգում ներգրավված մասնավոր հատվածի ներկայացուցիչները և այլ պատասխանատուներ:

«Ինչպես պայմանավորվել ենք, այսօր ևս պետք է քննարկենք մեր բանակին սննդի մատակարարման նոր կարգի հետ կապված հարցերը: Ինչո՞ւ ենք այսքան հաճախ քննարկում, որովհետև չափազանց կարևորում ենք այս պրոցեսը: Մեզ համար, կառավարության համար այն ունի շատ կարևոր նշանակություն, որպեսզի այս պրոցեսը հնարավորինս սահուն ընթացքով ընթանա և, ի վերջո, կայանա, որովհետև թույլ տվեք ասել, սա, ըստ էության, հեղափոխական նշանակության փոփոխություն է Զինված ուժերում՝ բանակում, և այդ փոփոխությունը, կարծում եմ, էականորեն փոխելու է զինծառայության գրավչությունը և բարելավելու է մեր բանակի իմիջը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով:

Բայց հասկանալի է, որ այսպիսի մասշտաբային բարեփոխումները նաև շատ լուրջ և զգույշ ուղեկցման կարիք ունեն, որպեսզի մենք հընթացս մեր մատը զարկերակի վրա պահենք և փոփոխություններին տիրապետենք: Իհարկե, Պաշտպանության նախարարի հետ մեր մշտական քննարկումների օրակարգում է այս հարցը և նաև այսպիսի ֆորմատներով քննարկումները չափազանց կարևոր են, որպեսզի մենք պրոցեսը բնականոն հունով տանենք առաջ և կարողանանք մաքսիմալ տեղավորվել այն ժամանակացույցի մեջ, որն ի սկզբանե մենք մեր առաջ դրել ենք և ձևակերպել»,– խորհրդակցության սկզբում նշել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև Պաշտպանության նախարարը զեկուցել է սննդի մատակարարման նոր կարգի հետ կապված առկա վիճակը՝ նշելով, որ այն արդեն իսկ ներդրվել է մոտ երեք տասնյակ զորամասերում: Սննդի մատակարարման պիլոտային ծրագրի գործընթացում ներկայումս ներգրավված են մասնավոր 4 կազմակերպություններ, որոնց թիվը հաջորդ տարի շարունակելու է ավելանալ: Նախարարն ընդգծել է, որ ծրագրի վերաբերյալ զինծառայողների շրջանում առկա է դրական մեծ արձագանք և անդրադարձել պիլոտային ծրագրի ընթացքին, մատուցվող ծառայությունների հետ կապված առկա խնդիրներին և դրանց լուծման տարբերակներին և հնարավորություններին:

Վարչապետը կարևորել է գործընթացի թափանցիկ կազմակերպումը և որակյալ սննդի մատակարարումը Զինված ուժերին՝ ընդգծելով, որ պետք է բացառել որևէ չարաշահում. դրանց առկայության դեպքում մոտեցումը լինելու է չափազանց խիստ: «Սա նախադեպը չունեցող գործընթաց է, հաշվի առնելով նաև այս ծրագրի սոցիալական բաղադրիչը՝ մեր վերաբերմունքը գործընթացին պետք է լինի առավելագույնը թափանցիկ: Մենք այս ծրագիրը համարում ենք առաջնահերթություն և պետք է մինչև վերջ լինենք ծայրահեղ ազնիվ՝ զինծառայողներին որակյալ սննդով ապահովելու խնդիրը լուծելու մեջ»,– ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հանձնարարել է հետևողականորեն աշխատել առկա խնդիրներ

editors

Recent Posts

ՌԴ-ն ու ԱՄՆ-ը ցանկանում են հնարավորինս շուտ հասնել Ուկրաինայում խաղաղության. Պուտին

Ռուսաստանը Ուկրաինայի պետականության պահպանման դեմ ոչինչ չունի, բայց Ուկրաինան չպետք է օգտագործվի որպես թշնամական հենակետ՝…

6 minutes ago

ԵՄ-ն Ուկրաինայից փոխհատուցում չի պահանջի

ԵՄ-ն Ուկրաինայից բնական ռեսուրսներ չի պահանջի որպես տրամադրված օգնության փոխհատուցում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական…

22 minutes ago

ԵՄ-ը շարունակում է Հայատանի համար մնալ կարևորագույն գործընկեր. ԱԳ փոխնախարար

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ նշել է, որ…

35 minutes ago

ԵՄ-ը հետաքրքրված է «Խաղաղության խաչմերուկով». Ուշակովս

«Հուսով եմ, որ դուք կարող եք տեսնել, որ Եվրոպական խորհրդարանը լի է վճռականությամբ՝ էլ ավելի…

56 minutes ago

Սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026թ. ընտրություններ. նախարար

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում անդրադարձել է ժողովրդավարության և օրենքի…

1 hour ago

ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է ԱՄՆ-ի առաջարկած չեզոք բանաձևը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից առաջարկված չեզոք բանաձևը։ Փաստաթուղթն արժանացել…

1 hour ago