Լրահոս
23.09.2024

Վիճաբանությունից հետո գնդացիրից կրակել ու սպանել է ծառայակցին

Վիճաբանությունից հետո գնդացիրից կրակել ու սպանել է ծառայակցին

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է 2024թ. փետրվարի 24-ին զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Վարույթի շրջանակներում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստերով հիմնավորվել է, որ նշված օրը՝ ժամը 17։55-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն և քաշքշոց է առաջացել մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայող, շարքային Ս.Պ.-ի և շարքային Ա.Զաքարյանի միջև։

Դրա ընթացքում Ս.Պ.-ն լիցքավորել է իրեն ամրակցված «ԿՁԳ» տեսակի գնդացիրը և նշան բռնելով Ա.Զաքարյանին և այդ կերպ թիրախավորելով նրան՝ մենահատ կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ նրան պատճառելով հրազենային միջանցիկ վիրավորում՝ աջ ուսահոդի դրսային մակերեսի և ձախ բազկի վերին երրորդականի դրսային մակերեսի նույնանման վերքերի ձևով մարմնական վնասվածք։ Ստացած հրազենային վիրավորումից, զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, ժամը 18։05-ից-18։10-ի սահմաններում, Ա.Զաքարյանը մահացել է։

Զինծառայող Ս.Պ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։ 

Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու հարցը քննարկելու համար:

Լրահոս
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի
16:59
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի
Մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների աշխատաժողովը
16:41
Մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների աշխատաժողովը
Մհեր Գրիգորյանն ու ԵԱՏՀ նախարարը քննարկել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիրները
16:16
Մհեր Գրիգորյանն ու ԵԱՏՀ նախարարը քննարկել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիրները
Հագուստների մեջ թաքցրել էին 956 հազար 400 եվրո․ 2 անձի նկատմամբ հետապնդում է հարուցվել
15:54
Հագուստների մեջ թաքցրել էին 956 հազար 400 եվրո․ 2 անձի նկատմամբ հետապնդում է հարուցվել
ԿՀՎ ղեկավարին երևի ասել են, որ չեն պատրաստվում սադրել ՆԱՏՕ-ին. Սիկորսկի
15:49
ԿՀՎ ղեկավարին երևի ասել են, որ չեն պատրաստվում սադրել ՆԱՏՕ-ին. Սիկորսկի
ԵԱՏՄ նկատմամբ հետաքրքրությունն աճում է. ՌԴ փոխվարչապետ
15:33
ԵԱՏՄ նկատմամբ հետաքրքրությունն աճում է. ՌԴ փոխվարչապետ
Իրանի ձեռքում միջուկային ռումբերի հայտնվելն Իսրայելի պետության վերջն է. Նեթանյահու
15:11
Իրանի ձեռքում միջուկային ռումբերի հայտնվելն Իսրայելի պետության վերջն է. Նեթանյահու
Անգնահատելի է Հրաչյա Գասպարյանի ավանդը հայ թատերարվեստի զարգացման գործում. վարչապետ
14:54
Անգնահատելի է Հրաչյա Գասպարյանի ավանդը հայ թատերարվեստի զարգացման գործում. վարչապետ
Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացը դադարի փուլում է. Պեսկով
14:24
Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացը դադարի փուլում է. Պեսկով
Միջպետական և միջազգային բուհեր ընդունված ՀՀ քաղաքացիների թիվը այս տարի 2022-ի համեմատությամբ աճել է 59,9 տոկոսով
13:57
Միջպետական և միջազգային բուհեր ընդունված ՀՀ քաղաքացիների թիվը այս տարի 2022-ի համեմատությամբ աճել է 59,9 տոկոսով
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ
13:40
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ
Սեպտեմբերից մարզային բոլոր դպրոցների լիազոր մարմինը կլինի ԿԳՄՍՆ-ն. Ժաննա Անդրեասյան
13:21
Սեպտեմբերից մարզային բոլոր դպրոցների լիազոր մարմինը կլինի ԿԳՄՍՆ-ն. Ժաննա Անդրեասյան
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող 0.3 հա մակերեսով հողատարածքը
12:53
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող 0.3 հա մակերեսով հողատարածքը
Մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը
12:33
Մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը
Իրանը կարող է վնաս հասցնել ԱՄՆ տնտեսական շահերին՝ ի պատասխան պատժամիջոցների. Ռեզայի
12:18
Իրանը կարող է վնաս հասցնել ԱՄՆ տնտեսական շահերին՝ ի պատասխան պատժամիջոցների. Ռեզայի