Լրահոս 24/7

Ալիեւը տապալու՞մ է սահմանազատումը

Յոթերորդ գումարման Միլլի մեջլիսի առաջին նիստին ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ իրենք «պայմանական սահմանին ամրապնդվում են, քանի որ Հայաստանից ամեն վայրկյան կարելի է սպասել սադրանքների»:

Նա կրկնել է թեզը, որ արեմտյան «որոշ երկրներ զինում եւ պատերազմի են նախապատրաստում Հայաստանին, նրա տարածքում հարեւան պետությունների դեմ սպառնալիքի օջախներ ստեղծում, որպեսզի մշտապես ճնշում գործադրեն Ադրբեջանի նկատմամբ»:

Ալիեւը համոզմունք է հայտնել, որ ադրբեջանական ժողովուրդը «լավ է հասկանում, թե ով է իր թշնամին, եւ ով՝ բարեկամը»:

Այս խոսույթը, մանավանդ Հայաստանի հետ «պայմանական սահման» ձեւակերպումը հնչում է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ հեռախոսազրույցից ոչ լրիվ տասը օր անց:

Այդ հեռախոսազրույցում Ալիեւը Միացյալ Նահանգների պետքարտուղարին վստահեցրել է, որ հայ-ադրբեջանական սահմանազատումը տեղի կունենա օգոստոսի 30-ին ստորագրված՝ սահմանազատման հանձնաժողովների Կանոնադրության հիման վրա:

Կանոնադրությունը սահմանազատման իրավական հիմք է ընդունում Ալմա-Աթայի 1991թ. դեկտեմբերի 21-ի հռչակագիրը, որով միութենական հանրապետությունների միջեւ ԽՍՀՄ օրոք սահմանները ճանաչվում են պետական եւ անձեռնմխելի:

Ստորագրված Կանոնադրությունը պետք է անցնի վավերացում: Հայաստանի կառավարությունն այն ներկայացրել է Սահմանադրական դատարան:

Ադրբեջանի նախագահը դեռեւս նման որոշում չի կայացրել: Կանոնադրությունը պետք է վավերացնի յոթերորդ գումարման Միլլի մեջլիսը, որին, սակայն, Իլհամ Ալիեւն առաջին ելույթով ներշնչում է ուժի դիրքերից քաղաքական կեցվածք որդեգրել:

Դա մարտավարական հնա՞րք է, թե՞ Ալիեւին իրոք տրամադրված է ձախողել Հայաստանի հետ սահմանազատման գործընթացը՝ հնարավոր կլինի կռահել առաջիկա մեկ ամսվա զարգացումներից:

Ալիեւը պատրաստվում է մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին, որ կգումարվի ուղիղ մեկ ամիս հետո՝ Կազանում:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

BRICS-ի գագաթնաժողովում ընդունվել է ամփոփիչ հռչակագիր

BRICS-ի պետությունների գագաթնաժողովը, որը մեկնարկել է Կազանում հոկտեմբերի 22-ին, կտևի մինչև հոկտեմբերի 24-ը։ Միջոցառմանը ներկա…

2 mins ago

ՀՀ-ում Գվատեմալայի դեսպանը հյուրընկալվել է խորհրդարանում

Հայաստանը կարևորում է Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների զարգացումը: Դրա վառ ապացույցն են վերջին տարիներին…

16 mins ago

Կարևոր շարժառիթ է, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է BRICS-ի գագաթնաժողովին իր մասնակցությանը՝ նշելով, որ այն կարևոր է…

23 mins ago

Զինված հարձակում Անկարայում

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան X-ի իր էջում գրել է՝ ահաբեկչական հարձակում է եղել…

28 mins ago

Սիմոնյանը և Մատվիենկոն հեռախոսազրույց են ունեցել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի…

30 mins ago

Lonely Planet-ը ՀՀ-ն ճանաչել է 2025 թվականի լավագույն 10 զբոսաշրջային ուղղությունների մեջ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրել է. «Աշխարհի առաջատար զբոսաշրջային ԶԼՄ-ներից մեկը՝ Lonely Planet-ը, Հայաստանը…

34 mins ago