Լրահոս 24/7

Գրիգոր Մինասյանն ընդունել է Մեհդի Սոբհանիին

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մեհդի Սոբհանիին: Նախարարն իր խորին ցավակցություններն է հայտնել Իրանի Խորասան նահանգի ածխահանքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:

Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ արդարադատության ոլորտում Իրանի հետ գործակցությունն առաջնահերթություն է, ինչի մասին է վկայում երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը: Նախարարը նաև շնորհավորել է Իրանի իր գործըկերոջը՝ վերանշանակման առիթով:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը վստահություն է հայտնել, որ հոկտեմբերին Թեհրանում կայանալիք երկու երկրների իրավական և դատական համատեղ հանձնաժողովի նիստի արդյունքներով հնարավոր կլինի էլ ավելի խորացնել արձանագրված հաջողությունները:

Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մեհդի Սոբհանին շնորհակալություն է հայտնել ածխահանքում տեղի ունեցած ողբերգական դեպքի առիթով ցավակցությունների համար:

Մեհդի Սոբհանին ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերությունները դինամիկ զարգացում են գրանցում բոլոր ուղղություններով:

Կողմերը երկուստեք բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարությունների միջև առկա ամուր համագործակցությունը, հատկապես, դատապարտյալների փոխանցման ոլորտում։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների իրավական և դատական համատեղ հանձնաժողովի նիստի օրակարգային հարցերին:

Կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

14 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

14 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

14 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

15 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

15 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

16 hours ago