

Գերմանիայի մի քանի քաղաքներում գտնվող մթերային խանութների ցանցի 11 բաժանմունքներում բանանների տուփերում հայտնաբերվել է, ընդհանուր առմամբ, 95 կիլոգրամ կոկաին։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։
Ըստ Մյոնխենգլադբախի դատախազության և ոստիկանության՝ փաթեթները հայտնաբերվել են Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի դաշնային երկրամասի Մյոնխենգլադբախ, Դույսբուրգ և Կրեֆելդ քաղաքներում, ինչպես նաև Ֆիրզենի, Հայնսբերգի և Նոյսի շրջաններում։
Իրավապահ մարմինները հայտնաբերված կոկաինի խմբաքանակի արժեքը սև շուկայում գնահատում են ավելի քան 7 միլիոն եվրո։ Հայտնի է, որ բանանի խմբաքանակը, որի մեջ եղել են թմրանյութի փաթեթները, եկել է Հարավային Ամերիկայից։
Ոստիկանությունում ու դատախազությունում կարծում են, որ այս խմբաքանակը սխալմամբ հայտնվել է սուպերմարկետների ցանցում. դրա անվանումը չի նշվում գերատեսչությունների համատեղ մամուլի տեղեկագրում։
Կոկաինի մաքսանենգության հանգամանքների հետաքննությունը շարունակվում է։
Ներկա պահին առկա տեղեկությամբ, բանանի խմբաքանակը սկզբում ծովով հասել է Անտվերպենի նավահանգիստ։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…