Լրահոս 24/7

Մեծ պատիվ է լինել մեր ազգի համար պատմություն կերտած այդ թիմի մի մասը. Արոնյան

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանն ամփոփել Համաշխարհային 45-րդ Օլիմպիադան։

«Առաջին հերթին, շնորհավորում եմ Հնդկաստանին` պատմական նվաճման համար։ Նրանք անցան անհավանական ճանապարհ։

Ինչ վերաբերում է մեզ, անչափ ուրախ եմ, որ արծաթե մեդալ նվաճեցի ինչպես անհատական, այնպես էլ թիմային պայքարում։ Շնորհակալ եմ թիմակիցներիս` Ֆաբիին, Ուեսլիին, Լենյերին ու Ռեյին, մարզիչներիս` Ջոնին և Միշային։ Մենք այնքան էլ լավ հանդես չեկանք, բայց ջանասիրաբար պայքարեցինք և ավելի ոգեշնչված խաղաղինք երկրորդ շրջանում։

Բացի ադրանից, ցանկանում եմ կիսվել ինձ համար կարևոր իրադարձությամբ։ ՖԻԴԵ-ն, նշելով իր հիմնադրման 100-րդ տարեդարձը, Հայաստանի հավաքականին ճանաչեց հարյուրամյակի լավագույն թիմ։ Ինձ համար մեծ պատիվ է, որ եղել եմ մեր ազգի համար պատմություն կերտած այդ թիմի մի մասը»,- սոցցանցերում գրել է Լևոն Արոնյանը։

ԱՄՆ-ի հավաքականը Բուդապեշտում ավարտված Համաշխարհային Օլիմպիադայում Ֆաբիանո Կարուանա, Ուեսլի Սո, Լեյներ Պերես Դոմինգես, Լևոն Արոնյան, Ռեյ Ռոբսոն կազմով 11 մրցափուլում հավաքել էր 17 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով դարձել փոխչեմպիոն։ Հայաստանի հավաքականը նույնքան միավորով գրավել էր 6-րդ տեղը։

41-ամյա Արոնյանը 2006, 2008 և 2012 թթ. Հայաստանի հավաքականի կազմում երեք անգամ դարձել է Համաշխարհային Օլիմպիադայի հաղթող։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

5 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

6 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

7 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

9 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

9 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

10 hours ago