Հասարակություն

Ռուսաստանն ինչպե՞ս կընդունի Իրանի նախագահի անակնկալը. Աթանեսյան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով Նյու-Յորքում է: «Ֆրանս-պրես» գործակալությունը հաղորդում է, որ նա ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ եւ ասել, որ Իրանը պատրաստ է եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի հետ քննարկել ռուս-ուկրաինական պատերազմը: «Մենք երբեք չենք պաշտպանել ուկրաինական տարածքների դեմ Ռուսաստանի ագրեսիան»,-հայտարարել է Իրանի նախագահը: Օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել ռուս-իրանական համապարփակ համագործակցության մասին պայմանագրի նախագծին: Այդ փաստաթուղթը քննարկվում է արդեն մի քանի տարի եւ պետք է ստորագրվեր այս տարվա հունիսին, բայց Իրանի նախագահ Էբրահիմ Ռեիսիի ուղղաթիռի կործանման պատճառով հետաձգվել է: Վերջին շրջանում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ռուս-իրանական տարաձայնությունները սրվել են: Մյուս կողմից եվրոպական երկրները նոր պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ՝ Ռուսաստանին ԱԹՍ-եր եւ բալիստիկ հրթիռներ մատակարարելու պատճառով: Իրանի նախագահը փաստացի հայտարարել է, որ եվրոպական երկրների եւ Միացյալ Նահանգների հետ պատրաստ է քննարկել Ռուսաստանին սպառազինությունների մատակարարումը դադարեցնելու հնարավորությունը, եթե իր երկրի դեմ պատժամիջոցները հանվեն: Մեկ ամիս հետո Իրանի նախագահը պետք է մասնակցի Կազանում գումարվող՝ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին, որի ընթացքում, ենթադրաբար, Ռուսաստանի հետ համապարփակ համագործակցության պայմանագիր պետք է ստորագրի: Ռուս-ուկրաինական պատերազմը որակելով ուկրաինական տարածքների դեմ Ռուսաստանի ագրեսիա՝ Իրանի նախագահը քաղաքական առումով համերաշխություն է հայտնում ոչ միայն Ուկրաինային, այլեւ նրա դաշնակից երկրներին: Ռուսաստանն ինչպե՞ս կընդունի Մասուդ Փեզեշքիանի անակնկալը՝ մնում է սպասել պաշտոնական Մոսկվայի արձագանքին:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

12 mins ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

14 mins ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

15 mins ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

21 mins ago

«Հայկական կողմը դեռ հետևում է BRICS-ին». Կոպիրկինը հոդված է հրապարակել

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Արմենպրեսում» հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է BRICS-ի դերին, հնարավորությանը…

24 mins ago

«Если меня все-таки грохнут, то это будет память обо мне» Мемуары Алексея Навального «Патриот» вышли на 26 языках. Главное

Американское издательство Knopf выпустило мемуары Алексея Навального. Книга, получившая название «Патриот», одновременно вышла в 36 странах…

2 hours ago