Հասարակություն

Վլադիմիր Սոլովյովն՝ «ընդդեմ» Վ․ Պուտինի. Աթանեսյան

Հայտնի հեռուստաշոումեն «Երեկոն Վլադիմի Սոլովյովի հետ» հաղորդման հեղինակ եւ վարող Վլադիմիր Սոլովյովը հերթական հաղորդման եթերում անդրադարձել է ՌԴ ՊՆ բարձրաստիճան սպաների պաշտոնանկության, նրանց նկատմամբ աղմկոտ քրեական գործեր հարուցելու թեմային: Սոլովյովն ասել է, որ բավական չէ հեռացնել նրանց, պետք է գտնել արժանի փոխարինողներ, որ կարող են պատերազմի գործն ավելի արդյունավետ կազմակերպել եւ իրականացնել: Նա կրկնել է չինական հայտնի ասույթը. «Էական չէ, թե կատուն ինչ գույնի է, կարեւոր է, որ նա մուկ բռնի», եւ հորդորել է պատերազմի գործը վստահել կարող մարդկանց՝ որ նախարարությունից էլ նրանք լինել: Հայտնի շոումենը նույնիսկ առաջարկել է, եթե դրա անհրաժեշտությունը կա, փոխել գերագույն գլխավոր հրամանատարին: ՌԴ սահմանադրությամբ նախագահը միաժամանակ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարն է: Ֆորմալ առումով Ռուսաստանի պետական հեռուստատեսության եթերում հնչել է Վլադիմիր Պուտինին պաշտոնանկելու առաջարկություն: Սա, իհարկե, Կրեմլի փիառն է, որով Պուտինը փորձում է քաղաքակիրթ աշխարհին համոզել, որ ինը բռնապետ չէ, նույնիսկ պետական հեռուստատեսության եթերում են խոսում իր հրաժարականի մասին: Բացառված չէ, որ Կրեմլը Սոլովյովի միջոցով հանրային եւ քաղաքական տրամադրություններ է ստուգում՝ փորձելով պարզել, թե միջին վիճակագրական ռուսաստանցին ինչպե՞ս է իրականում գնահատում Վլադիմիր Պուտինին՝ որպես ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի: Ի վերջո, Սոլովյովի առաջարկությունը կարող է օգտակար լինել հենց Պուտինին, որպեսզի հանրային տրամադրություններին ընդառաջ գնալու հիմնավորմամբ անցնի մերձավոր շրջապատում կադրային լուրջ մաքրագործումների: Ամեն դեպքում Սոլովյովի «ընդդեմը» հանուն Պուտինի է:

Թիվ 1

Recent Posts

Սպանվել է «Իսլամական պետության» Իրաքի հրամանատարը

Իրաքի վարչապետ Մոհամեդ շիա աս-Սուդանին երեքշաբթի օրը հայտարարել է, որ սպանվել է «Իսլամական պետություն» խմբավորման…

32 seconds ago

Բլինքենը ժամանել է Իսրայել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Իսրայել։ Ըստ Reuters-ի՝ իսրայելական ուժերի կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունից…

13 mins ago

Իսահակյան փողոցում կարգելվի մեքենաների կանգառը

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի  23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում:…

26 mins ago

ՀՀԿ-ն սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի վերաբերյալ հայտարարություն է տարածել

ՀՀԿ ԳՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի վերաբերյալ հայտարարություն է տարածել։ «Հայաստանի Հանրապետության…

27 mins ago

Պուտինը կատակել է, որ Մոդին իրեն առանց թարգմանիչ էլ է հասկանում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ կատակել է, որ առաջնորդների…

29 mins ago

Չինաստանի նախագահը ժամանել է Կազան

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծզինպինը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին։ ՌԴ ԱԳՆ-ն հաղորդում…

50 mins ago