Գլխավոր
25.09.2024

Բանկային գործունեությունը՝  փոփոխությունների առաջնագծում

Բանկային գործունեությունը՝  փոփոխությունների առաջնագծում

Ո՞րն է բանկի դերը: Պա՞րտք տալ, ֆինանսավորե՞լ, միջոցնե՞ր (ավանդներ) պահել։ Թե՞ դա կարող է նաև դրական փոփոխությունների ուժ լինել անկայուն աշխարհում:

Կենտրոնական Ասիայի սրտում՝ Սև ծովի և Կասպից ծովի միջև, դեպի ծով ելք չունեցող Հայաստանը մի երկիր է, որտեղ փոփոխություններն ակնհայտ են, իսկ ֆինանսական հաստատություններն այդ փոփոխության մի մասն են կազմում: 

Ընդամենը երեք տասնամյակ առաջ Հայաստանը դեռևս ուներ կենտրոնացված կառավարվմամբ տնտեսություն և բանկային սեկտոր։ Այսօր դա արդեն հեռավոր անցյալի մաս է թվում: 1991-ին Հայաստանի անկախացումից ի վեր և, մասնավորապես, 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո, որը փոխեց հին գվարդիայի ղեկավարությունը և պետական ​​վերահսկողության մնացած ապարատը, Հայաստանի տնտեսությունն արագորեն աճում է իր չափերով և բազմաշերտությամբ։

Այնուամենայնիվ, Հայաստանի նման տնտեսությունները չեն հասնում անցումային փուլի՝ առանց ինստիտուտների, այդ թվում՝ բանկերի ստեղծագործական մասնակցության։ 

Ըստ ՀՀ խոշոր ֆինանսական հաստատություններից մեկի՝ «Հայէկոնոմբանկի» (AEB) նախագահ Սարիբեկ Սուքիասյանի՝ Հայաստանի տնտեսության արդիականացումը բանկի համար եղել է հնարավորությունների, բայց նաև առանձնահատուկ մարտահրավերների շրջան։

Աջակցելով սոցիալական վերափոխմանը

«Թավշյա հեղափոխությունն ըստ էության ազատեց մտքերը»,- ասում է Սարիբեկ Սուքիասյանը։ «Դա փոխեց ապրելակերպը, փոխեց աշխարհայացքը: Մենք այլևս կաշկանդված չենք օլիգարխիկ մենաշնորհներով, մենք ազատ ենք արժեքներ ստեղծելու մեջ. Բայց իրական մարտահրավերներ եղել են մարդկային ռեսուրսների, հմտությունների և գիտելիքների պակասը՝ վարչական փորձի բացակայության առումով: Ես ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված չեմ քաղաքականության մեջ, բայց որպես բանկ մենք դեռևս դերակատարություն ունենք այդ մարտահրավերներին դիմակայելու հարցում»: 

Այդ դերը դրսևորվում է՝ առաջատար դիրք զբաղեցնելով այնպիսի բիզնեսների ֆինանսավորման հարցում, որոնք ունեն հասարակությունն ու տնտեսությունը փոխակերպելու ներուժ, վարկավորման ծրագրերով, որոնք նախատեսված են այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսիք են տնտեսության մեջ գենդերային հավասարությունը, թվայնացումը, «կանաչ ֆինանսավորումը» և լայն ֆինանսական գրագիտությունը:

Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է կանանց մասնակցությունը տնտեսությանը: Թեև Հայաստանն ունի կանանց ընդհանուր գրագիտության բարձր մակարդակ, և կանանց աշխատուժի մասնակցության մակարդակը բարձր է համաշխարհային միջինից, այնուամենայնիվ՝ ունենք գույքի, բանկային հաշիվների, բիզնեսի կամ ղեկավար պաշտոն ունեցող կանանց ավելի ցածր հարաբերակցություն:

Ե՛վ պետական, և՛ մասնավոր հատվածի կառույցներն աշխատում են այս անհավասարակշռությունները վերացնելու ուղղությամբ՝ դեպք առ դեպք: Օրինակ, Հայէկոնոմբանկը վերջերս ֆինանսավորեց ինտեռնետ ծառայությունների նորաստեղծ մատակարարին, որը ղեկավարում էր կին ձեռներեցը, չնայած բիզնեսը շատ փոքր էր ու ընդամենը մի քանի տասնյակ հաճախորդներ ուներ այդ պահին։ Այնուամենայնիվ, լրացուցիչ ֆինանսավորմամբ բիզնեսը մի քանի տարվա ընթացքում արագ աճեց և այժմ ընդգրկում է շատ ավելի լայն տարածք և ունի մոտ 40,000 հաճախորդ:

Ներդրումներ ապագայում

Հայաստանի կառավարությունը մասնավոր բանկերի կողմից նման նպատակային զարգացման վարկավորումը դիտարկում է որպես տնտեսության արդիականացման մղման կարևոր մաս և աջակցում է բանկերին առանցքային ոլորտներում վարկերի սուբսիդավորմամբ: Վերջերս բանկը, համագործակցելով իր «Կանայք բիզնեսում» ծրագրի և ոչ ավանդական, բարձրարժեք մշակաբույսերի արտադրության կառավարության ծրագրի հետ, սուբսիդավորվող տոկոսադրույքով վարկ է տրամադրել գյուղատնտեսական փոքր արտադրողին: Սա հնարավորություն տվեց ներդրումներ կատարել մշակության նոր տեխնոլոգիայի մեջ՝ թույլ տալով ֆերմերին դառնալ հավաստագրված օրգանական արտադրող և արտադրանքը շուկա հանել Հայաստանից դուրս, ներառյալ ԵՄ-ն:

Բանկն աշխատել է նաև միջազգային կառույցների հետ, այդ թվում՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Ասիական զարգացման բանկի հետ: Սա ներառում է վարկավորում փոքր և միջին բիզնեսին և աջակցում է ավանդական արդյունաբերությանը, ինչպես նաև կանաչ նախագծերի ֆինանսավորմանը և նոր տեխնոլոգիաների ընդունմանը, որոնք ուղղված են բնապահպանական կարևոր խնդիրների մեղմմանը:

Արտաքին աջակցությունն օգնել է բանկին ստեղծել իր կայքի ռեսուրսները բիզնեսի արդյունավետ կառավարման վերաբերյալ նյութերով, բանկի կողմից ֆինանսավորվող կին ձեռներեցների մասին մոտիվացիոն պատմություններով և ֆինանսական գրագիտության բարձրացման վերաբերյալ խորհուրդներով՝ բիզնեսի գնահատման և պլանավորման սխեմաներով և առցանց գործիքներով:

Ծրագրային ապահովման վրա հիմնված լուծումներն օգնել են նաև բարելավել վարկավորման ընթացակարգերը: Վարկային հայտերի ընդունումը, մշակումը և հաստատումն այժմ ավելի արագ և արդյունավետ է՝ խնայելով վարկային մասնագետների ժամանակը, ներգրավելով ավելի շատ հաճախորդներ և հնարավորություն տալով ավելի լավ վերլուծել տվյալները:

Արժեքների առաջնահերթություն

Այս տարի Հայէկոնոմբանկը նշում է անկախ գոյության 33 տարին։ Ըստ Սարիբեկ Սուքիասյանի՝ այն և՛ անկախ, և՛ ծաղկող է մնացել, այսինքն՝ միշտ չէ, որ մաքուր բիզնես շահը գերադասում է Հայաստանի հասարակության շահերից։

«Մենք առավելապես առաջնահերթություն ենք տալիս հարաբերություններին, քան շահույթին», – ասում է նա: «Ժամանակն է խաղաղության և համերաշխության. Երբեմն կան հսկայական բիզնես հնարավորություններ, որոնք ստեղծվում են այնպիսի իրավիճակների պատճառով, ինչպիսին է պատերազմը Ուկրաինայում, բայց մենք ընտրում ենք չընդունել դրանք, եթե դրանք հակասում են մեր հանձնառություններին, որոնք ստանձնել ենք մեր միջազգային գործընկերների, մեր բաժնետերերի և մեր հաճախորդների հանդեպ: Մենք ցանկանում ենք նպաստել մեր երկրի զարգացմանը. Դա ամենաառաջնայինն է»:

Սկզբնաղբյուրից թարգմանությունը` Նվարդ Մելիքյանի

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է