Լրահոս 24/7
19.04.2025

Իսկ ցուցարարն անձնական գաղտնիքի իրավունք չունի՞

Իսկ ցուցարարն անձնական գաղտնիքի իրավունք չունի՞

Ապրիլի 18-ին մի քանի տասնյակ բռանագաղթված արցախցիների փորձել են հանդիպել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին: Օրվա երկրորդ կեսին Շահրամայանը վերջապես բարեհաճել է շփվել հայրենակիցների հետ, բայց՝ Արցախի ներկայացուցչության շենքի աստիճանահարթակից, այն էլ՝ բարձրախոսով, որովհետեւ ակցիայի մասնակիցներին «սրբավայրի» բակ անգամ թույլ չեն տվել մտնել, նրանք մնացել են Նաիրի Զարյան փողոցի մայթին:

Ի՞նչ է ասել Սամվել Շահրամանյանը: Կրկնել է երկու օր առաջ Արցախի տեղեկատվական շտաբի անունից տարածած հայտարարությունը, որ պետական պաշտոնյաների կողմից առերեւույթ չարաշահումների եւ յուրացումների մասին հաղորդում է ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազությանը, վկայի կագավիճակով հարցաքննվել է, բայց չի կարող ասել, թե գործի նախաքննությունն ինչ փուլում է:

Արցախի նախագահը խոստացել է միջնորդել, որ դատախազությունում ընդունեն ակցիայի մասնակիցներին եւ, եթե օրենսդրությունը թույլ է տալիս, ներկայացնեն հիմնադրամներից խոշոր վարկեր եւ փոխառություններ ստացած անձանց ցուցակը: Իր վերապահումը Սամվել Շահրամանյանը բացատրել է նրանով, որ ինքը չի կարող այդ մարդկանց անունները հրապարակել, քանի որ դրանով կխախտվի նրանց անձնական գաղտնիքի իրավունքը:

Այս հայտարարությունից վայրկյաններ անց Արցախի նախագահը դիմել է ակցիայի մասնակիցներին եւ ասել, որ շատերին ճանաչում է, գիտի նրանց վարկերի եւ փոխառությունների չափը, եւ իր հաշվով միայն այդ մարդկանց պետությանը պարտքը «մոտ կես միլիոն դոլար է»: Հնչած դժգոհություններին ի պատասխան Սամվել Շահրամանյանն անցել է կոնկրետ անձի եւ ասել, որ նա Ներդրումային հիմնադրամից քառասուն միլիոն դրամ վարկ է ստացել, բայց «հազար դրամ անգամ չի վերադարձրել»:

Սամվել Շահրամանյանն, ըստ երեւույթին, ճշմարտությունն է ասել: Ակացիայի նախաձեռնողներից Արթուր Օսիպյանը չի հերքել, որ մասնակիցների շարքերում կան վարկառուներ, փոխառություն ստացած մարդիկ, բայց խոսքը ոչ թե հինգ կամ տաս միլիոն դրամ ստացած շարքային քաղաքացու մասին է, որ տասնապատիկ կորցրել է, այլ մի քանի տասնյակ օլիգարխների, որ Արցախի կառավարությունից խոշոր վարկեր են ստացել, բայց բիզնես գործունեություն սկսել Երեւանում:

Այս բանավեճն իրական ի՞նչ հիմքեր ունի, ովքե՞ր են յուրացրել պետական միջոցները՝ նախաքննության մարմնի պարզելիքն է: Խնդիրն այն է, որ երբ խոսքը վերաբերում է Արցախի պաշտոնյաներին եւ օլիգարխներին, ապա Սամվել Շահրամանյանն անվերապահորեն հարգում է անձնական գաղտնիքի նրանց իրավունքը, իսկ բողոքի ակցիայի անձնական գաղտնիքը հրապարակում է անձամբ:

Երեւույթը չափազանց խոսուն է եւ վկայում է, թե Արցախի նախագահն ինչպես է գնահատում անձին, նրա արժանապատվությունը, հարգում նրա իրավունքները: Պարզվում է, որ նրա համար հարգանքի արժանի են միայն նախկին պաշտոնյաները, օլիգարխները, իսկ շարքային քաղաքացուն կարելի է դիմել անունով, ամոթանք տալ, հրապարակել նրա անձնական գաղտնիքը, վերջում էլ մի քանի տասնյակ անձանց կասկածել եւ հայտարարել. «Եթե ձեր նպատակն ազնիվ է, ապա ես ձեզ հետ եմ»:

Ըստ էության, Սամվել Շահրամանյանն այդ հայտարարությամբ հրահանգել է, որ Ազատության հրապարակի «վրանը» սոցիալական հարթակներում եւ «պատասխանատու» մամուլի միջոցով հարձակման անցնի Նաիրի Զարյան 17 հասցեում հավաքվածների դեմ, նրանց մեղադրի «պատվեր կատարելու» մեջ: «Մեր թիրախը միայն Նիկոլ Փաշինյանն է, եւ ով ժողովրդի ուշադրությունը շեղում է գլխավոր նպատակից, ծառայում է փաշինյանական իշխանությանը»,- այսպես են «վրանաբնակները» քննադատում Երեւանում Արցախի մշտական ներկայացուցչությանը շենքը «հերթական անգամ գրոհողներին»: Քարոզչական վերագրումներն, այսպիսով, անցնում են հանդուրժելի սահմանները: Այս իրավիճակում, թվում է, Արցախի նախագահը պետք է հանդուրժողականության օրինակ լիներ: Ցավոք, նա արհամարհեց ակցիայի մասնակիցներին միայն այն բանի համար, որ իր կողմնակիցները չեն: Դա կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ: Եթե քաղաքացու անձը եւ իրավունքները ցուցադրաբար ոտնահարվում են, ապա նա ազատվում է այդ իշխանությունը հարգելու անգամ բարոյական պարտավորությունից:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է