Լրահոս 24/7
18.04.2025

ԲԴԽ նախագահն ընդունել է ԵԽ ներկայացուցիչներին

ԲԴԽ նախագահն ընդունել է ԵԽ ներկայացուցիչներին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին ու Երևանում ԵԽ գրասենյակի «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Արման Զրվանդյանին:

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Աթաբեկյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ փոխգործակցությունը: Նա կարևորել է Եխ-ի դերն ու աջակցությունը հատկապես դատարանների բեռնաթափման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներում՝ մատնանշելով քաղաքացիական դատավարությունում արձանագրած բեռնաթափումը, ինչը զգալի կրճատել է գործերի քննության ժամկետները։

Արթուր Աթաբեկյանը գործընկերներին ներկայացրել է դատական համակարգում դեռևս առկա խնդիրների ուղղությամբ իրականացվող քայլերը՝ մասնավորեցնելով, առաջիկայում Վերաքննիչ քրեական և Վերաքննիչ վարչական ատյաններերում նախատեսվող գործերի քննության գրավոր ընթացակարգի ներդրման անհրաժեշտությունը:

Քննարկվել են քրեական գործերի քննության ժամկետներն արագացնող գործիքակազմի ներդրման հեռանկարները:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն անդրադարձել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի և Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) առաջարկություններին՝ նշելով, որ ներկայում արդյունավետ համագործակցություն է առկա «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում, մասնավորապես՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից ցուցաբերված աջակցությամբ՝ առանձին որոշումները բողոքարկելու նոր ընթացակարգերի մշակման ուղղությամբ։

Հանդիպմանը կարևորվել է դատավորների գնահատման համակարգի բարելավումը և դրա շրջանակում գործող ԲԴԽ-ի կողմից հաստատված գնահատման նոր մեթոդաբանական կարգը։

Անդրադարձ է եղել նաև դատարաններում վարչարարության, գործավարության կարգի կատարելագործման խնդիրներին:
Հանդիպման ավարտին գործընկերները վերահաստատել են արդարադատության իրականացմանը նպաստող ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունն ու համատեղ օրակարգերի իրագործման շարունակականությունը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է