Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները բազմաբնույթ են և զարգանում են տարբեր ոլորտներում, իսկ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ցուցանիշները օրեցօր աճում են։
Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բազմաչափ են՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, պաշտպանական արտադրական։ Կան բազմաթիվ ոլորտներ։ Տնտեսության մեջ մեր փոխգործակցությունը շարունակվում է ընդլայնվելով ամեն օր»,- նշել է Թուրքիայի նախագահը։

















